Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԲՈՂՋ ՓԱԹԵԹՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԷԼ ԱՍԵԼ Է' ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ
Հայտարարությունները, որ կողմերը շատ մոտ են, այ մնացել է մի քանի սկզբունք, այ մինչև տարվա վերջ կստորագրվի, երևի 15 տարուց ավելի այս հայտարարություններն արվում են: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նդրադառնալով Վաշօնգտոնում նախօրեին Միրզոյան-Բայրամով- Բլինքեն հանդիպման և դրան հաջորդած հայտարարություններին:
«Բայց այդ հայտարարությունն ինձ մոտ նաև այլ մտավախություն է առաջացնում: Դա նշանակում է, որ Փաշինյանը հակված է ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետև Հայաստանն ինչ խնդրանք ներկայացնում է, Ադրբեջանը ճմրթում, գցում է մի կողմ: Փոխարենը Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայանացնում: Երեկ էլ նշվեց, որ Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել՝ մտացածին հանցագործությունների ընդունումը: Այսինքն Ադրբեջանն անընդհատ պահանջներ է ներկայացնում, Փաշինյանն էլ ընդունում է: Հիմա հավանբար Ադրբեջանն ամբողջ փաթեթն է ներկայացրել, Փաշինյանն էլ ասել է՝ հա, համաձայն եմ, որովհետև ինքը եկել է խաղաղություն կնքելու խոստումով: Իրական խաղաղությունը շատ հեռու է, որովհետև դա պետք է արդարության վրա կնքված լինի, և կողմերի գոնե նվազագույն պահանջները պետք է բավարարվեն»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում ընտրություններ են և իրենք պետք է իրենց ժողովրդին ներկայացնեն, որ տեսեք, ջախջախեցինք Հայաստանին, որը նաև թղթով են ամրագրել. «Նաև ԱՄՆ-ում են ընտրություններ, այսինքն երեք կողմերին էլ պետք է ցույց տալ, որ ինչ-որ առաջընթաց կա, կամ էլ Ադրբեջանի բլոր պարտադրանքները Հայաստանը գլուխը կախխ ընդունել է»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 13:08
Иран готов подписать ядерную сделку с президентом Дональдом Трампом на определенных условиях в обмен на отмену экономических санкций, заявил 14 мая телеканалу NBC News главный советник верховного лидера Ирана аятоллы Али Хаменеи Али Шамхани.
-
2025-05-15 11:34
Президент Турции Реджеп Тайип Эрдоган сегодня, 15 мая, до вечера будет находиться в Анкаре, где у него запланированы официальные мероприятия, в их числе встреча с Владимиром Зеленским. Об этом свидетельствует график работы турецкого лидера, обнародованный для СМИ.
-
2025-05-15 11:31
Российская переговорная делегация для встречи с украинскими представителями уже прибыла в Стамбул, заявил источник РИА Новости.
-
2025-05-15 11:27
Префект Нор-Норка Тигран Тер-Маркарян все же подал в отставку из-за громкого скандала, связанного со своим участием в избиении блогера и оппозиционного активиста Артура Чахояна. Об этом пишет издание ArmLur.am со ссылкой на свои источники.