Հայաստանում նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ
Նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի իրավական հիմքերն ապահովելու համար առաջարկում եք ԱԺ ներկայացնել «Պետական նպաստների մասին» հարակից 6 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 11-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Առաջարկվում է գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ և սահմանել, որ դրա իրավունքն ունի այն ընտանիքը, որի ամսական եկամուտը ցածր է անապահովության սահմանային շեմից, որն էլ ամեն տարի կորոշվի նվազագույն պարենային զամբյուղի արժեքի համեմատ կամ ծայրահեղ աղքատության շեմի հետ համեմատ: Այսինքն՝ նվազագույն պարենային զամբյուղի արժեքից ցածր արդեն մենք գործ ունենք ծայրահեղ աղքատության երևույթի հետ: Այսպիսով՝ մարդը կստանա անապահովության նպաստի իրավունք, եթե իր եկամուտները պակաս կլինեն նվազագույն պարենային զամբյուղի համեմատ սահմանված շեմից»,- ասաց նախարարը:
Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ մարդկանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը, այսինքն՝ եթե աշխատունակ, բայց չաշխատող մարդը դիմում է նպաստի, ապա դա նախ կդիտարկվի որպես աշխատանք փնտրելու հայտ, և նրան կառաջարկվի աշխատանք: Եթե աշխատանքի առաջարկը մերժվի, ապա դա կդիտարկվի որպես նպաստի մերժման հիմք:
«Համաձայնվելու դեպքում, բնականաբար, օգնում ենք գտնել աշխատանք, որից հետո կտանք նպաստի համակարգում մնալու որոշակի ժամկետ, որպեսզի կարողանա մարդը կամ ընտանիքը սոցիալ-տնտեսական վիճակը կայունացնել:
Որպեսզի խրախուսենք աշխատելու ձգտումը, ներդրվելու է նոր ինստիտուտ, համաձայն որի՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվելու է եկամուտ՝ Կառավարության սահմանած դեպքերում, չափով և ժամկետներում, և ինչքան մարդը հրաժարվում է պետության կողմից աշխատանքի առաջարկից, այնքան մեծացվելու է վերագրվող եկամտի չափը մինչև սպառողական զամբյուղի արժեքի չափ, քանի որ ենթադրվում է, որ եթե հրաժարվում է, ապա ունի այլ եկամտի աղբյուր»,- պարզաբանեց նախարարը:
Նոր համակարգով կսահմանվեն նաև աղքատության խորացումը կանխարգելող գործիքներ: Կկիրառվի նպաստի դադարեցման սանկցիա այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից: Սանկցիա կկիրառվի նաև այն դեպքում, երբ ընտանիքն իր անշարժ գույքը կգրավադրի: Այս կերպ, ըստ նախարարի, հնարավոր կլինի զսպել անապահով ընտանիքի՝ անօթևան դառնալու ռիսկը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 09:40
Сырники, запеканки, творожно-фруктовые салаты, творожно-овощные салаты, вареники и шанежки с творожной начинкой, лакомки — любое блюдо, в составе которого творог, привлекательно. Его ценят за кальций в его составе, но не только этим он важен для жизнедеятельности. Swjournal.ru расскажет подробнее о пользе творога.
-
2025-03-19 09:36
Азербайджан не отказался от идеи военного давления на Армению с целью "выбить" дополнительные уступки сверх того, что уже обговорено в тексте мирного договора. Подобную точку зрения выразил Sputnik Армения политолог, эксперт в области безопасности Давид Арутюнов. Так он прокомментировал поток обвинений Азербайджана в адрес Армении в обстрелах.
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.