Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԱՅԺՄ ՀԵՆՑ ԻՐԱՆՆ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
««Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», - «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում ասել է նա:
Դեսպան Մեհդի Սոբհանին, ըստ էության, առաջնորդվել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ 2020թ. 44-օրյա պատերազմի վերջին շրջանում կատարած կարևոր այն հայտարարությամբ, ըստ որի՝ Արցախի հայերի անվտանգությունը պետք է ապահովվի, ինչը, ցավոք, այդքան էլ ուշադրության չարժանացավ մեզանում։
Չափազանց կարևոր է, որ այժմ հենց Իրանն է առաջ քաշում Արցախի հայության իր բնօրրան վերադարձի և անվտանգության ապահովման հարցը, առանց ինչի՝ կայուն խաղաղության հասնելն անհնարին է։
Կասկած չկա, որ հայության՝ Արցախ վերադարձի հարցում, ի դեմս Իրանի, մենք ունենք հզոր դաշնակից, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում այդ խնդիրն ակտիվորեն առաջ մղելու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 11:34
Президент Турции Реджеп Тайип Эрдоган сегодня, 15 мая, до вечера будет находиться в Анкаре, где у него запланированы официальные мероприятия, в их числе встреча с Владимиром Зеленским. Об этом свидетельствует график работы турецкого лидера, обнародованный для СМИ.
-
2025-05-15 11:31
Российская переговорная делегация для встречи с украинскими представителями уже прибыла в Стамбул, заявил источник РИА Новости.
-
2025-05-15 11:27
Префект Нор-Норка Тигран Тер-Маркарян все же подал в отставку из-за громкого скандала, связанного со своим участием в избиении блогера и оппозиционного активиста Артура Чахояна. Об этом пишет издание ArmLur.am со ссылкой на свои источники.
-
2025-05-15 11:20
В Горисском государственном колледже уже четвертый день продолжается забастовка, пишет газета "Жоховурд".