Պետդեպ․ Համաձայնությունը Երևանի ու Բաքվի միջև հնարավոր է, բայց ծանր փոխզիջումներ են պետք
Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հարցի:
«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»,-հայտարարել է նա:
Նա հայտնել է, որ Վաշինգտոնում կողմերն արձանագրել են առաջընթաց, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել։
«Մենք դեռ համաձայնություն չունենք, բայց և չենք էլ պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան»,- եզրափակեց Միլերը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր պատմական խաղաղության պայմանագրի ստորագրման և միջպետական հարաբերությունների հաստատման հարցում Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացի մասին:Երկուպետություններն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.