ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բավարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրեց Երևանի առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի հիմքով կարճված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարևորություն։ Հետևաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում է ՀՀ դատաիրավական պրակտիկայի ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպվեր ու ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն։ Դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, քանի որ դատավորը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»,– հայտարարեց Անդրեասյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս որոշումն ընդունվել է միաձայն, վերջնական է և ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարը 2024 թ. մարտի 1-ից Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ դատավորի նկատմամբ վարույթ հարուցվել ՀՀ դատական դեպարտամենտի հրապարակած աղմկահարույց տեսանյութի պատճառով, որտեղ խոսվում է նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի մասին։
Ըստ այդ տեսնայութի` Դանիբեկյանի կողմից դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել, դատարանը չի իրականացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավունքը։
Հիշեցնենք` 46-ամյա Աննա Դանիբեկյանը դատավոր է նշանակվել 2016 թվականին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.