Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ․ Մոսկվան մնում է Երևանի գլխավոր առևտրային գործընկերը
Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին շարունակում է շահ ստանալ ինտեգրացիոն նախագծերին մասնակցությունից, որոնցում ներկա է Մոսկվան, իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, «Իզվեստիային» տեղեկացրել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
«Համամասնական հարաբերակցությամբ Հայաստանը միության անդամ պետությունների մեջ ստանում է ամենից շատ օգուտ եվրասիական ինտեգրումից։ Հանրապետության տնտեսության 35 տոկոսը, Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական կոմիտեների տվյալներով, «իրականացվում» է ի հաշիվ ԵԱՏՄ-ի»,- ասել է Աննա Դոնչենկոն։
Ռուսաստանը, չնայած քաղաքական անհամաձայնություններին, մնում է Հայաստանի ամենախոշոր արտաքին առևտրային գործընկերը, ավելացրել է նա։ 2023թ. երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը։ Երևանի խոշոր առևտրային գործընկերների եռյակում են նաև ԱՄԷ-ն և Չինաստանը։ Եվրամիության բոլոր երկրների հետ առևտրային գործողությունները 2023թ. հասել են 7,6 մլրդ դոլարի, ինչը համադրելի է Ռուսաստանի հետ արտահանման-ներմուծման գործողություններին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.