Последние новости

Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները

Հանրային հեռարձակողի խորհուրդը հրապարակել է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 8 անձ`

- Խումարյան Գարեգին,

- Հովհաննիսյան Բելա,

- Մարգարյան Մհեր,

- Յալանուզյան Միքայել,

- Պետրոսյան Լուսինե,

- Ռուբինյան Հակոբ,

- Քոլոյան Արմեն,

- Օհանյան Նազելի։

Մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 29-ին։

Հիշեցնենք` հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։

Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Մրցույթը համարվեց չկայացած։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել։

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է ապրիլի 8-ին, մարտին հայտարարել էր, որ մասնակցելու է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին։ Խումարյանը շեշտել էր, որ ընկերության աշխատակիցների հետ փակ գաղտնի քվեարկություն են արել «փրայմերիզի» ձևաչափով, ու ստացվել է այնպես, որ 99,3 տոկոսը կողմ է եղել տնօրենի պաշտոնում կրկին նշանակվելու իր մտադրությանը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին։ Արդեն երեկոյան ու հաջորդ օրը այդ հարցազրույցը բուռն քննարկման թեմա էր դարձել, և թիրախում էր հայտնվել հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանը։ Գարեգին Խումարյանն իրավիճակը փոքր–ինչ հարթելու համար փետրվարի 5–ին հայտարարություն տարածեց ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրեց։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ