Последние новости

Ինչո՞ւ է Տոնոյանին 2 ժամ տրվել ԱԺ-ից վերադառնալու համար․ ԲԴԽ-ն քննում է դատավորի գործը

Ինչո՞ւ է դատավոր Վահե Դոլմազյանը 2 ժամ ժամանակ տվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ-ից քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար։ Այսօր առավոտից ԲԴԽ-ն քննում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Իր պարզաբանման ժամանակ դատավորը նշեց, որ իր գնահատմամբ` 2 ժամն այն ողջամիտ ժամկետն էր, որի ընթացքում հնարավոր էր Ազգային ժողովից հասնել ՔԿՀ։

«Եթե դատարանը որոշեր ժամ չսահմանել կամ 25 րոպե ժամանակ սահմաներ, բայց այդ ժամանակահատվածում հնարավոր չլիներ ապահովել Դավիթ Տոնոյանի վերադարձը ՔԿՀ, հենց դա կարող էր հանգեցնել վարչակազմի այն ներկայացուցչի համար կարգապահական պատասխանատվության, ով, օրինակ, ամենակարճ ժամկետում չէր ներկայացրել»,- նշեց դատավորը։

Ըստ նրա՝ 2 ժամը չի նշանակում, թե 2 ժամ հետո պետք է Տոնոյանը ՔԿՀ տեղափոխվեր։ Հստակ սահմանված էր՝ Ազգային ժողովից անմիջապես հետո տեղափոխել ՔԿՀ, դա կարող էր տևել 10 կամ 20 րոպե։

ԲԴԽ–ի որոշումը կհրապարակվի օգոստոսի 5-ին։

Հիշեցնենք` խոսքը 2023 թ. օգոստոսի 1–ին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել էին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ