Последние новости

ԵՄ-ում «Ուկրաինայի համար աղետ» են անվանել Վենսի թեկնածությունը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում

Օհայոյի նահանգից սենատոր Ջեյմս Դևիդ Վենսի ընտրությունը ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի պաշտոնում (Հանրապետական կուսակցությունից) «աղետ կդառնա Ուկրաինայի համար»։ Politico թերթին այսպիսի կարծիք է հայտնել բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան։

«Դա աղետ է Ուկրաինայի համար»,- նրա խոսքերը մեջբերել է պարբերականը։ Politico-ն նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը ընտրություններում արդեն խուճապ է առաջացրել Եվրոպայում, իսկ Վենսի հաստատումը որպես փոխնախագահի թեկնածու «լրացուցիչ հարցեր է առաջացրել Ուկրաինայի աջակցությանը նոր վարչակազմի հավատարմության հարցում»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փոխնախագահի թեկնածու է ընտրել 39-ամյա հանրապետական սենատոր Ջեյմս Դևիդ Վենսին Օհայոյից։ Վերջինն աշխատում է Կոնգրեսի Սենատում 2023թ. հունվարից։ Վենսը ծնվել է 1984թ. օգոստոսի 2-ին Միդլթաուն քաղաքում (Օհայոյի նահանգ)։ Ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում, ավարտել Օհայոյի նահանգի և Յելի համալսարանները։

Վենսը հետևողականորեն հանդես է գալիս հօգուտ Կիևին Վաշինգտոնի կողմից սպառաիզնությունների տրամադրման դադարեցման և Ուկրաինայում հակամարտության շուտափույթ կագավորման։ Մասնավորապես, The New York Times թերթի հարցազրույցում նա հայտնել է, որ Ուկրաինան պետք է ունենա չեզոք կարգավիճակ, իսկ նրա սահմանները պետք է սառեցվեն ներկայիս վիճակով։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ