Փաշինյանը Նոյը չէ, ոչ մեկին չի փրկելու․ Մամիջանյանը՝ Դանիբեկյանի դեպքի մասին
Դատավոր Աննա Դանիբեկյանի դեպքը պետք է ուսանելի լինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լինել գործիք։ Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հայտնել ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բավարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրեց Երևանի առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
«Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,–խմբ.) բացի իր աթոռից ոչ մի բանը չի պահելու, ոչ մեկին չի փրկելու, բազմիցս ասել եմ` նա Նոյը չէ, տապան չունի, չի փրկելու»,- նշեց Մամիջանյանը։
Նա շեշտեց՝ իր համար մեկ է, թե ինչ կլինի այն դատավորների հետ, որոնք Փաշինյանի հանձնարարականները կատարելուց, գործիք ծառայելուց հետո այս կամ այն պատճառով իշխանությունների կողմից ենթարկվում են կարգապահական տույժի կամ հեռացվում են։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ արդարադատության նախարարը 2024 թ. մարտի 1-ից Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել ՀՀ դատական դեպարտամենտի հրապարակած աղմկահարույց տեսանյութի պատճառով, որտեղ խոսվում է նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի մասին։
Ըստ այդ տեսնայութի` Դանիբեկյանի կողմից դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել, դատարանը չի իրականացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավունքը։
Հիշեցնենք` 46-ամյա Աննա Դանիբեկյանը դատավոր է նշանակվել 2016 թվականին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 17:16
Сможет ли действующая власть, ориентированная на протурецкий вектор, заставить отказаться и от символа армян – Арарата?
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.