Последние новости

ՏՂԵՆ

Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հերթական տեսաուղերձով, որտեղ խոսում է 44-օրյա պատերազմի առաջին օրերի մասին։ Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունների սկսվելուց հետո երրորդ օրը ինքը եղել է Ստեփանակերտում ՝ խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանի ոչ պաշտոնական պատվիրակության կազմում:

Ինչպես պատմում է Մարուքյանը, Արցախի խորհրդարանի բունկերում ինքն առիթ է ունեցել զրուցելու բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ պետական բարձրաստիճան այրերի հետ։ Բացառությամբ Արցախի նախագահի և Պաշտպանության բանակի հրամանատարի։

Եվ բոլոր զրուցակիցները, Մարուքյանի խոսքերով, ասել են մոտավորապես նույն բանը. «Ինչո՞ւ եք եկել։ Այստեղ ձեզանից ոչ մի օգուտ չկա: Վերադարձեք Երևան, ասեք Փաշինյանին, որ կապվի Պուտինի հետ, խնդրի, որ վերջինս միջամտի, ռազմական գործողությունները պետք է հնարավորինս շուտ դադարեցնել…»։ Մարուքյանի հավաստմամբ՝ այդպիսին էր նաև նրանց դիրքորոշումը, ովքեր ի պաշտոնե պետք է մտածեին, թե ինչպես հաղթել ...

Այսինքն պատերազմի արդեն 3-րդ օրը պարզ էր, որ իրավիճակը շատ ծանր է, արդեն մեծ կորուստներ կային, հանձնված էին ռազմավարական դիրքերը, և չնայած պաշտոնական քարոզչությանը, որը ստում էր «հաղթանակների» մասին, իրական վիճակին ծանոթ մարդիկ հասկանում էին, որ պատերազմի շարունակումը նոր կորուստների է բերելու։

Ինչպես հետո հայտնի դարձավ, Պուտինին հաջողվել է դադարեցնել պատերազմը 3-րդ փորձից։ 2-րդի մասին պատմեց ինքը՝ ՌԴ նախագահը։ Նրա խոսքերով՝ մոտավորապես հոկտեմբերի 17-19-ի շրջանում Ալիևը համաձայնություն է տվել հրադադարին, սակայն Փաշինյանը որոշել է շարունակել ռազմական գործողությունները։ Ինչպես ավելի ուշ կասի Հայաստանի վարչապետը, իրեն դուր չի եկել, որ հրադադարի պայմաններից մեկը ադրբեջանցի փախստականների վերադարձն էր Շուշի, որը շարունակում էր մնալ հայկական վերահսկողության տակ:

ՌԴ նախագահը ոչինչ չի ասում, բայց մի շարք աղբյուրներ պնդում են, որ եղել է ռազմական գործողությունները կասեցնելու ևս մեկ՝ ավելի վաղ փորձ. հոկտեմբերի 10-ի կողմերը, բայց այն ժամանակ էլ պայմաններից ինչ-որ բան Փաշինյանին դուր չի եկել։ Ավելի ուշ խորհրդարանում Փաշինյանը կասի, թե հոկտեմբերին չէր կարող համաձայնել առաջարկվող պայմաններին, քանի որ իրեն կմեղադրեին դավաճանության մեջ։ Այ, Շուշին հանձնելուց հետո արդեն կարելի էր

Դե, հոկտեմբերին Փաշինյանը դեռ չէր հոգնել կռիվ-կռիվ խաղալուց, իրեն գերագույն գլխավոր հրամանատար էր երևակայում։

Եվ այսպես, Պուտինին հաջողվեց կասեցնել պատերազմը միայն 3-րդ փորձից՝ նոյեմբերի 9-ին։ Եռակողմ հայտարարության տեքստում ոչինչ ասված չէր Արցախի կարգավիճակի մասին։ Հարցն, այդպիսով, մնում էր չլուծված, հետաձգվում։

Արագ տեղակայված, բայց թվաքանակով ու սպառազինությամբ շատ սահմանափակ ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո սկսվում է Լեռնային Ղարաբաղից արդեն հեռացած բնակչության մի մասի վերադարձի գործընթացը: Չճանաչված հանրապետությունը ևս 2 տարվա համեմատաբար կայուն կյանք ստացավ։ Բաքուն հետո կմեղադրի խաղաղապահներին նրանում, թե վերջիններս աչք են փակել Արցախ զենք տեղափոխելու վրա։

Իսկ հետո սկսվեց պատերազմն Ուկրաինայում, որը շուտով վերածվեց Արևմուտքի և Մոսկվայի մեծ հակամարտության։ Ինչպե՞ս է վարվում Փաշինյանը։ Ոչ ոք նրանից չի պահանջում ինչ-որ սխրանքներ, ռազմական գործողություններում աջակցություն Ռուսաստանին, թեև ՀԱՊԿ անդամ է ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանը...

Ոչ ոք Փաշինյանից որևէ առանձնակի սխրանքներ չի պահանջել, բայց ոչ ոք չի էլ ստիպել Փաշինյանին տրվել Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի (եկեք կոչենք իրերն իրենց անուններով՝ Ռուսաստանի թշնամիների) ճնշմանը և Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Պատերազմը դադարեցրած միջնորդ Մոսկվայի թիկունքում: Առանց նրա հետ խորհրդակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գլխավոր վիճելի հարցի շուրջ։

Խնդիրն այն է, որ 9.11.2020-ի Եռակողմ հայտարարությունն այն պայմաններում, երբ վեճի գլխավոր խնդիրը՝ Արցախի կարգավիճակը, մնում է չլուծված, մեկ բան է, իսկ Եռակողմ հայտարարությունը, երբ վեճի գլխավոր առարկան չկա, և ոչ ոք չի առարկում, որ Արցախը Ադրբեջանի մաս է՝ այլ բան։ Քանզի երբ վեճի գլխավոր առարկան չկա, հարց է առաջանում, թե ո՞վ և ի՞նչ հիմնավորմամբ կարող է արգելել Բաքվին մաքսակետ տեղադրել իր սեփական, ինչը ընդունել է նաև Երևանը, տարածքում։

Հետագան հայտնի է. շատ քիչ ժամանակ էր մնում այն օրվան, երբ Ալիևը հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել Ադրբեջանին իր տարածքում անօրինական ռազմական կազմավորումների զինաթափման գործում: Բոլորի, այդ թվում Փաշինյանի կողմից ճանաչված ադրբեջանական տարածքում։ Իսկ Փաշինյանը Երևանից կասի, որ չի միջամտելու գործընթացին... Տղեն ասեց, տղեն արեց:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕНЗИН ВАШ – ИДЕИ НАШИ
    2025-05-08 10:30

    Хокку Идея есть. Импичмента нет. Хочется плакать.

  • ОПРОС ПОДТВЕРДИЛ УРОКИ ГЮМРИ
    2025-05-07 14:03

    О знаковости выборов градоначальника Гюмри говорилось неоднократно. И в этом контексте речь шла не только о том, представители каких политических сил возьмут на себя бразды правления вторым городом республики. Не менее, если не более важным было то, что в преддверии республиканских выборов (очередных в 2026-м году или внеочередных в текущем) результаты, показанные политическими силами в Гюмри, в целом будут отражать общую картину общественных настроений. Иначе говоря, имелось в виду, что результаты предстоящих республиканских выборов немногим будут отличаться от результатов выборов в Гюмри.

  • «ОБУЧЕНИЕ» ПО НИКОЛУ
    2025-05-06 09:53

    Ох уж эта всемирная паутина. Все помнит, все. И напоминает. «Прошло более века, но не устранены последствия Геноцида. До сегодняшнего дня Турция не выразила никакого сожаления о содеянном, извинения не принесла. В этом причина, по которой мы сегодня заявляем: «Помним и требуем!».

  • ЗА КУЛИСАМИ ВОЙНЫ
    2025-05-06 09:34

    Мирный процесс по Украине идет по принципу «Шаг вперед - шаг назад». С одной стороны, сообщения о согласии Киева на замораживание конфликта и запуск 30-дневного перемирия при условии фактического, но не юридического признания Киевом контроля России над занятыми территориями. При этом США готовы признать Крым частью России де-юре, а другие территории - де-факто.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ