Բագրատ Սրբազան. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ գոյություն չունեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ գոյություն չունեն, որի մասին մենք անընդհատ շեշտել ենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ Սրբազանը:
«Չունենք իրական բանակցություներ, իրական խոսակցություն գոյություն չունի և հետևաբար ադրբեջանցիները լրիվ իրավունք ունեն իրենց վերագրելու պատերազմի լեգիտիմությունը, ինչի մասին մենք անընդհատ խոսում ենք: Հայաստանի ԱԳՆ-ն կհայտարարի, թե չի հայտարարի, կամ Ադրբեջանի ԱԳՆ-ն, իրականությունն այն է, որ բանակցություններ որպես այդպիսին գոյություն չունեն կամ ինչ-որ հարցերի վերաբերյալ միջնորդավորված տարբերակով: Լավ, հիմա եթե վերադարձան, ասեցին Ջերմուկում էս հատվածները մեզ դուր է գալիս, ինչ են ասելու, ոչ բանակցություն կա, ոչ կանոնակարգ կա, ոչ մի բան: Գնացին ԱՄՆ-ում արտգործնաարարներով հանդիպում անցկացրին, հիմա հարց է առաջանում չէ, ի՞նչ են քննարկել, որ հիմա մեկն ասում է դու ես մերժել բանակցությունը, մյուսն ասում է դու»,-ասել է նա:
Անդրադառնալով նրան, որ պետքարտուղարությունը ծանր զիջումների մասին է խոսել, Սրբազանն ասաց, որ Ադրբեջանի կողմից զիջումների մասին չի խոսվում, զիջումները միան Հայաստանի կողմից են:
«Այս ամբողջը միտված է ոչ Հայաստանի, ոչ հայ ժողովրդի շահին, այս ամբողջը միտված է աշխարհաքաղաքական լուծումներին, թե ինչ է դրված սեղանի վրա: Շատ մեծ ծավալով այստեղ բախվում են մեծ ուժերի շահերը: Խնդիր կա չէ, Զանգեզուրի միջանցքի մասին են խոսում, հիմա լուծումները ում ձեռքում են, Հայաստանի, ոչ՚: Եթե Հայաստանը չի կարողանում բանակցության խնդիր լուծել, ի՞նչ խնդիր պետք է լուծի ուրիշ հարցերում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 06:20
Согласно оценке разведки США, изложенной четырьмя осведомленными источниками, военные удары США по трем ядерным объектам Ирана в прошлые выходные не уничтожили основные компоненты ядерной программы страны и, вероятно, лишь отбросили ее на несколько месяцев назад. Об этом сообщает CNN.
-
2025-06-25 06:16
Израиль не смог достичь своих целей, нанеся удары по ядерным объектам Ирана, Тель-Авив заплатил высокую цену за это. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в своем письменном обращении к жителям исламской республики.
-
2025-06-25 06:13
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в телефонном разговоре с министром иностранных дел Китайской Народной Республики Ван И обсудил последние региональные события после «агрессии сионистского режима» и США против Ирана.
-
2025-06-25 06:06
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выразил свою поддержку бизнесмену Самвелу Карапетяну.