Последние новости

Իրաքի քաղաքացին ոստիկանության Կոտայքի բաժնում կրակոցներ է արձակել. կան տուժածներ

Գիշերը` 00։50–ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, որը կրակոցներ է արձակել ու վնասվածքներ պատճառել և՛ իրեն, և՛ ոստիկանության 2 աշխատակցի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Սարգսյանը նշեց, որ օտարերկրյա քաղաքացին ահազանգով է հրավիրվել ոստիկանության բաժին։

«Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։Արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող»,– տեղեկացրեց ՆԳՆ խոսնակը:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն։

Հավելենք, որ ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` տվյալ անձը Իրաքի քաղաքացի է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ