ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄԱՑԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՌԴ ԱԳՆ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱՆԱՆԵՎԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄՆԵՐԸ
ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին, Արցախում ծավալված իրադարձությունների և նախապատերազմական շրջանում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Վերջինս նշել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները: Նրա խոսքով, ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել:
ՌԴ դիվանագետի հավաստմամբ, ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որևէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին:
Միանգամից նշեմ, որ Անանևի պնդումը, որ ՌԴ-ն փորձել է կանխել էսկալացիան, որևէ ձևով չի արդարացնում ՌԴ անկարողությունը` Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը չկասեցնելու կամ ավելի վաղ փուլում չկանգնեցնելու առումով:
Ինչ վերաբերվում է ՀՀ իշխանություններին, սրանք ամենաբարձր մակարդակով խոստովանել են, որ դեռ 2018-ին էին ցանկանում հանձնել Արցախը, այնպես որ, նրանց մասով ամեն ինչ վաղուց էր պարզ:
Առհասարակ, միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր պատասխանատվության մասով, որևէ լուրջ քայլ չձեռնարկեց Արցախի բլոկադան թույլ չտալու, Ադրբեջանին զսպելու, արցախահայերի բռնի տեղահանությունը կանխելու համար:
Հիմա բոլորը փորձում են արդարանալ, պատասխանատվությունը միմյանց դաշտ փոխանցել, տպավորություն ստեղծել, թե պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման կամ հումանիտար խնդիրների վերացման շուրջ, իսկ իրականում նրանց թույլտվության ու լուռ համաձայնության ներքո, Ադրբեջանը նախ 2020-ին լայնամասշտաբ գործողություններ ձեռնարկեց Արցախի դեմ, 2021-22-ին` արդեն ՀՀ-ի դեմ ագրեսիայի դիմեց, իսկ 2023-ին ուժի միջոցով ամբողջությամբ օկուպացրեց Արցախը»,- ասվում է գրառման մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 13:17
Водителям в Армении могут разрешить использовать электронные водительские удостоверения вместо пластиковых. Соответствующий законопроект, одобренный на заседании правительства, направлен в парламент.
-
2025-05-15 13:15
Сотрудники правоохранительных органов не реагируют должным образом на проблему распространения в Армении наркотиков среди несовершеннолетних. Об этом сигнализирует адвокат Гоар Мелоян, опубликовавшая фотографию статьи о распространении наркотиков среди несовершеннолетних в селе Мхчян Араратской области. В частности, учеников связали в школьном туалете и напичкали их наркотиками.
-
2025-05-15 13:14
Основатель соцсети Reddit Алексис Оганян приобрел около 10% акций женской футбольной команды "Челси", сообщают СМИ.
-
2025-05-15 13:12
В ходе судебного расследования трагического инцидента, произошедшего 19 января 2023 года в воинской части, расположенной в селе Азат Гегаркуникской области Республики Армения, решением суда в отношении нашего подзащитного и обвиняемого по делу, заместителя командира соответствующей воинской части Министерства обороны Республики Армения Г.А., была изменена мера пресечения в виде заключения под стражу и применен домашний арест, соединенный с залогом и подпиской о невыезде в качестве меры пресечения. Об этом сообщила юридическая фирма LSA.