ՀՀ-ում 2024-ի 1-ին կիսամյակում արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների գնանկում
Հայաստանում 2024 թվականի 1–ին կիսամյակում արձանագրվել է պարենային ապրանքների 1,7%, ոչ պարենային ապրանքների՝ 2,4% գնանկում, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տարեկան գնաճը կազմել է 8,1 %:
«ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունիսին 2024 թվականի մայիսի համեմատ կազմել է 100,6 %, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 103,7 %»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 2023 թվականի հունիսի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 108,1%, հետևում է ԵՏՀ-ի հրապարակած տվյալներից։
Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա սկզբից «նկատվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (6,0 %-ով)։ Պարենային ապրանքների գներն այս ժամանակահատվածում աճել են 3.5% - ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.4%-ով»:
Պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճի ցուցանիշով երկրների առաջին եռյակում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը:
Համեմատած 2023թ․ դեկտեմբերի հետ՝ 2024 թվականի հունիսին ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների ավելի բարձր գնաճ գրանցվել է Ռուսաստանում (3,8%-ով) և Բելառուսում (3,7%-ով): Ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում (4,5%-ով) և Ղազախստանում (3,5%-ով), վճարովի ծառայություններինը՝ Ղրղզստանում (9,9% - ով):
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.