Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԵՄ-Ն ՄԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 10 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԴԻՄԱՑ ՎԱՃԱՌԵԼ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երբ որոշում է կայացվում, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման հետ կապված գործընթաց պետք է սկսվի, ԵՄ-ն ճանապարհային քարտեզ է մշակում, որը մոտ կես տարի է տևում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու որոշում է կայացրել:
«Հաշվի առնելով, որ ԵՄ-ում վերջերս են ընտրությունները կայացել, բյուրոկրատական մարմինները դեռ լիարժեք չեն ձևավորվել, ամենայն հավանականությամբ մեզ վերաբերող ճանապարհային քարտեզը հաջորդ տարվա սկզբին նոր կլինի:
Բացի այդ, դա բավականին երկարատև գործընթաց է, 3-4 տարի է պետք, որ կյանքի կոչենք այն: Բայց այդտեղ էլ երաշխիք չկա, որ ՀՀ-ն կստանա ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը»,-ասաց նա:
Փորձագետի խոսքով, ԵՄ գործընկերները ռացիոնալ քաղաքականություն են որդեգրում. Ճիշտ է, նրանք ազատականացնում են վիզային ռեժիմը, բայց իրենց համար ընտրում են հնարավորինս մեծ էֆեկտիվությամբ աշխատող կադրերին և հենց այդ կադրերին են հիմնականում վիզաների ազատականացման շրջանակներում տրամադրում վիզաները:
«Այսինքն եթե մենք աշխատուժ պետք է մատակարարենք ԵՄ-ին, ես չեմ կարծում, որ մեր նպատակը դա է: մենք պետք է հասկանանք, թե սա ինչի է հանգեցնելու:
Ամենակարևորը, ԵՄ-ն ունի այստեղ ֆունդամենտալ հարցեր, Մեթյու Միլլերը խոսում էր ցավոտ զիջումների մասին, հիմա մեզնից ցավոտ զիջումներ են ակնկալում: Այդ ցավոտ զիջումները սկսվում են նրանից, որ «Զանգեզուրի միջանցքը» մենք պետք է հանձնենք Ադրբեջանի և Թուրքիայի վերահսկողության տակ, վերջացրած նրանով, որ Ալիևի շուրթերով մեզ ասում են, որ ակնկալում են, որ մի քանի հարյուր ադրբեջանցիներ պետք է գան այստեղ ապրելու:
Մեզ առաջարկում են մեր պետականությունը փոխարինել 100 եվրոյանոց տոմսերով դեպի ԵՄ: մեզ առաջարկում են 10 մլն եվրոյի դիմաց վաճառել մեր պետականության փշրանքները, որ մնացել են 44-օրյա պատերազմից ու Արցախի էթնիկ զտումներից հետո»,- ընդգծեց Բենիամին Մաթևոսյանը»,- ընդգծեց փորձագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 09:16
Огосударствление "Электросетей Армении" повлечет за собой или большие компенсации, или иски в международный арбитраж. Об этом заявил Sputnik Армения адвокат Роберт Айрапетян, комментируя заявления премьер-министра Армении Никола Пашиняна о соответствующем проекте.
-
2025-06-25 06:20
Согласно оценке разведки США, изложенной четырьмя осведомленными источниками, военные удары США по трем ядерным объектам Ирана в прошлые выходные не уничтожили основные компоненты ядерной программы страны и, вероятно, лишь отбросили ее на несколько месяцев назад. Об этом сообщает CNN.
-
2025-06-25 06:16
Израиль не смог достичь своих целей, нанеся удары по ядерным объектам Ирана, Тель-Авив заплатил высокую цену за это. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в своем письменном обращении к жителям исламской республики.
-
2025-06-25 06:13
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в телефонном разговоре с министром иностранных дел Китайской Народной Республики Ван И обсудил последние региональные события после «агрессии сионистского режима» и США против Ирана.