ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՐԴԵՆ 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ SEASIDE STARTUP SUMMIT 2024-Ի STRONG PARTNER-Ն Է
Արդշինբանկը նորից Seaside Startup Summit ճամբարային բիզնես ֆորումի կողքին է` որպես Strong Partner: Այս տարի այն անց է կացվում հուլիսի 21-ից 27-ը: Ֆորումի նպատակը ձեռներեցներին, ներդրողներին և սկսնակ գործարարներին մեկ վայրում միավորելն է՝ մեր տարածաշրջանի համար ստեղծելով արդյունավետ բիզնես միջավայր, աջակցելով տեղական ստարտափների զարգացմանը և ապահովելով կայուն համագործակցություն էկոհամակարգի մասնակիցների միջև: Ֆորումը նախատեսում է մրցանակային ֆոնդ, կրթական ծրագրեր, պանելային քննարկումներ և այլն: Համաձայն ձևավորված ավանդույթի՝ ֆորումին կմասնակցեն անկախ ներդրողներ և վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։
«Առաջին անգամ Արդշինբանկը մասնակցել է Seaside Startup Summit-ին 2023-ին, և եթե մենք նորից այստեղ ենք, նշանակում է, մեզ համար այն շարունակում է հետաքրքիր մնալ, և մենք ավելի մեծ հեռանկարներ ենք տեսնում։ Ներսից հետևել ամենաինովացիոն ոչ ֆորմալ սթարթափ-միջոցառման ընթացքին, լինել իրադարձությունների հորձանուտում, սա կայուն հարաբերությունների և հաջողված համագործակցության հիմքն է։ Արդշինբանկը մասնակցում է ֆորումին տարբեր ոլորտների մասնագետներից կազմված թիմով», - նշեց Արդշինբանկի Թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրեն Հարություն Իսպիրյանը։
Seaside Startup Summit 2024 ճամբարային բիզնես ֆորումի ընթացքում Արդշինբանկի տաղավարը Բանկի թվային մասնաճյուղ է. տեղում իրականացվում է խորհրդատվություն, Ֆորումի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում նաև օգտվել հատուկ առաջարկից` ձեռք բերել Արդշինբանկի պրեմիում դասի քարտեր՝ 6 ամիս անվճար սպասարկման պայմանով: Իսկ քարտերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ տեղում՝ մեր մասնագետների միջոցով:
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 400.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
-
2025-06-26 09:15
Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-18 15:50
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Արդշինբանկի նոր՝ «Սեբաստիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
-
2025-06-05 16:11
Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
-
2025-05-06 12:33
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։
-
2025-04-21 12:25
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։