ՌԴ-ն պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ բանակցությունների համար
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռևս 2022 թվականին (ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ) ընդգծել է երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով, ինչպես նաև պարտավորվել է հետագայում ևս ամեն կերպ աջակցել դրան։
«Այսինքն՝ մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, այլև ամրագրված է այն փաստաթղթում, որի տակ դրված է մեր երկրի ստորագրությունը։ Նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մոսկվան բազմիցս ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցությունների փուլերը։ Պատրաստ ենք այսուհետ ևս դա անել», - ասել Է Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան նաև երաշխավորում է երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝ իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է ղազախ գործընկերների ջանքերը, որոնք նախաձեռնել և կազմակերպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մայիսի 10-11-ը Ալմաթիում։
«Մենք նաև համարում ենք մեր դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը` որպես տարածաշրջանում անբաժանելի անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման նախապայման», - ասել է Զախարովան։
Նա հույս է հայտնել, որ առկա տարաձայնությունները շուտափույթ լուծում կստանան և առաջընթաց կբերեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ոլորտներում՝ ամենաբարձր մակարդակով երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.