Աբովյան․ Հայաստան օրական 10 միլիոն եվրո է մտնում՝ ԵԱՏՄ-ի հետ աշխատանքի շնորհիվ
Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ալիևին հանձնելուց հետո Հայաստանը հայտնվեց Եվրամիության ուշադրության կենտրոնում։ Մի դեպքում Եվրամիությունը Հայաստանին մի քանի միլիոն է հատկացնում՝ տնտեսությունն արդիականացնելու, մյուս դեպքում՝ 10 միլիոն եվրո՝ անվտանգային համակարգի խնդիրները լուծելու համար։
Հայաստանին ԵՄ խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը կայացվեց հուլիսի 22-ին, որի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարեց՝ քանի որ Հարավային Կովկասում լարված իրավիճակ է, ուստի ինքն ուրախ է, որ Հայաստանին գումար տրամադրելու և Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություն սկսելու որոշումը կայացվել է այս փուլում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարող է թուլացնել Հարավային Կովկասում առկա լարվածությունը Եվրամիության տրամադրած 10 միլիոն եվրոն։
Հարցին ի պատասխան՝ Աբովյանն ընդգծեց՝ Բորելը հիմար մարդ չէ, բայց այն, ինչ ասել է ինքը, ամբողջությամբ հիմարություն է, որի նպատակը վատ խաղի պարագայում դեմքի լավ արտահայտություն պահպանելն է։
«10 միլիոն եվրո փող են տալիս, բայց 20 միլիոնի փիառ են անում այն պարագայում, երբ նույն ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստան օրական մտնում է 10 միլիոն եվրո»,- ասաց Աբովյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի կողմից հուլիսի 22-ին կայացված որոշումներն ապացուցում են, որ արևմտյան վեկտորը որքան ուժ ունի, փորձում է իր աջակցությունը ցույց տալ Հայաստանին, մինչդեռ, իրականում, չկա աջակցություն, դա ընդամենը Հայաստանի ներկա իշխանության հետ համաձայնեցված տեղեկատվական արշավ է, որի նպատակն է ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ցույց տալ, թե Եվրոպա գնացող Հայաստանը շոշափելի աջակցություն ունի։
«Ուշադրություն դարձրեք, որ այն նույն օրը, երբ ԵՄ-ն ընդունեց Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու որոշումը, ԵՄ-ն Ադրբեջանի հետ բանակցություններ սկսեց Ադրբեջանից 27 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման ծավալներն ավելացնելու համար, իսկ դա անելու համար Ադրբեջանը նախապայման էր դրել Եվրոպայի առաջ՝ վերահաստատելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի ռազմավարական գործընկերներն են։ Այնպես որ, 10 միլիոն եվրո են տալիս Հայաստանին, որպեսզի տեղեկատվական շղարշ ապահովեն, որպեսզի կերակրեն ՀՀ բնակչությանը և հարց չտան Եվրոպային Ադրբեջանի հետ խորացող համագործակցության մասին»,- ասաց Աբովյանը։
Վերլուծաբանի համոզմամբ՝ Եվրամիության և ԱՄՆ-ի ակտիվությունը Հայաստանում պետք է դիտարկել Հայաստանի հարավը վերահսկելու նրանց ռազմավարական պլանով, որի համատեքստում արդեն Հայաստանի իշխանությունը տվել է համաձայնություն՝ Սյունիքով միջանցքի վերահսկողությունն արևմտյան ընկերությանը տալուն։
«Դա այս իշխանության համար ծանր փոխզիջում չէ: Դա Հայաստանի այս իշխանության համար թեթև զիջում է՝ ասելու են, որ տվեցին ոչ թե ռուսին, այլ երրորդ կողմին։ Արևմուտքն արդեն հոգնել է՝ Հայաստանին ասել, որ Արևմուտք գնալու ճանապարհն անցնում է Թուրքիայի դռնով»,- ասաց Արման Աբովյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 05:54
Посол Азербайджана при Святом Престоле был удостоен награды за исключительные заслуги перед Церковью и обществом, несмотря на репрессии против христиан в его стране, пишет Life Site.
-
2025-04-18 05:46
Универсальные права человека не ограничены территорией, временем и юрисдикцией. Об этом заявил специалист по международному праву Ара КАЗАРЯН в беседе с Sputnik Армения, комментируя заявление министра иностранных дел Армении Арарата Мирзояна, прозвучавшее в парламенте.
-
2025-04-18 05:41
Французское издание FIGARO опубликовало довольно резкое заявление известных французских адвокатов, председателей палат адвокатов, правозащитников, призывающих не оставлять Азербайджан безнаказанным за грубейшие нарушения фундаментальных прав человека. News.am представляет письмо-призыв в переводе с некоторыми сокращениями:
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.