Հայաստանը 200 մլն դոլար վարկ կվերցնի Երևան-Մեղրի մայրուղու խոշոր թունելի կառուցման համար
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 200 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին`«Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում Քաջարանի թունելի կառուցման համար։ Որոշման նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստում։
7 կմ երկարությամբ թունելը նախատեսվում է կառուցել մայրուղու հարավային հատվածում՝ Քաջարան քաղաքի մոտ` Իրանի հետ սահմանի և Սիսիան քաղաքի միջև ընկած հատվածում։ Բացի այդ, այս ճանապարհի կառուցմանը զուգահեռ հավելյալ կկառուցվեն 4 կմ ընդհանուր երկարությամբ` հարավային կողմից Մեղրի–Քաջարան հատվածից, ինչպես նաև հյուսիսային կողմից` դեպի Քաջարան–Սիսիան ճանապարհները։
Քաջարանի թունելը թույլ կտա էապես արագացնել Հայաստանի հարավային հատվածից դեպի երկրի այլ հատվածներ ընթացքը։ Թունելը կանցկացվի Բարգուշատի լեռների լեռնանցքների տակով, որտեղ այժմ ճանապարհը շատ կտրուկ շրջադարձեր ունի: Ապագա թունելի վերևում գտնվում է Հայաստանի ավտոճանապարհների ամենաբարձր կետը (2 535 մ)։
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի մեկ այլ վարկի համար (որը տրամադրվել է նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով) կառուցվում է նաև Հյուսիս–հարավ մայրուղու ամենահարավային հատվածը:
Վարկային այս համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.