Լևոն Քոչարյան․ Տեսանյութը ապացուցում է՝ ապօրինի գործողություն չենք արել, ոստիկաններն են արել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ժամանակ հետազոտվել են նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես տեսագրությունները։
Նիստի ժամանակ Լևոն Քոչարյանը նշել է, որ կա տեսագրություն, որը ներկայացրել է մեղադրող կողմը և ասում է՝ այս տեսանյութով ապացուցվում է իրենց մեղադրանքը:
«Ասում են՝ օրինական պահանջ են ներկայացրել, մենք հետ ենք դարձել, մխրճվել ենք ոստիկանների մեջ ու հարվածներ ենք հասցրել ոստիկաններին: Սրանցից ո՞րն է այս տեսանյութով ապացուցվում: Շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութի համար, որովհետև դրանով հակառակն է ապացուցվում»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ կա ցուցմունք ոստիկանի կողմից, թե ոստիկանը բարձրախոսով այդ մեքենայից օրինական պահանջ է հնչեցրել:
«Մենք առաջին օրից ասում ենք՝ չի եղել նման բան, դրա օբյեկտիվ ապացույցը հենց այս տեսանյութն է: Տեսանյութում տեսնում ենք՝ ոստիկանների շատ անհասկանալի պահվածքը: Իրենք եկել էին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը բացելու, բայց քաղաքացիներն իրենք են ազատում ու շարժվում՝ դեպի Սարյան փողոց, ինչից հետո ոստիկանները սկսում են անիմաստ մարդկանց բերման ենթարկել»,- նկատեց նա:
«էդ ի՞նչ բառ է օգտագործվում, գնում, կանգնում ենք, ի՞նչ մխրճվել: Վերջիվերջո տեսանյութ կա չէ՞, բոլորս տեսնում ենք, անհարմար վիճակում եք հայտնվում: Տեսանյութն ապացուցում է, որ մենք չենք հարվածել ոստիկաններին, ոչ մի ապօրինի գործողություններ չենք արել, իսկ ոստիկաններն արել են ու ոչ մի օրինական պահանջ էլ չի հնչել»,- նշեց նա:
Դատական այօրվա նիստը հետաձգվեց, որովհետև տեխնիկական խնդիր առաջացավ, տեսանյութերից մեկը յդպես էլ չկարողացան բացել, որ դիտեն:
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լևոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։
Ըստ նախաքննական մարմնի՝ Լևոն Քոչարյանը ներկայացված տեսանյութերում խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, այն է՝ քաղաքացիների բերման ենթարկելուն, իսկ տեսանյութերում երևում էր, որ ոստիկանները որևէ օրինական պահանջ չեն ներկայացրել քաղաքացիներին, այլ մոտեցել են տարբեր անձանց, պարանոցից բռնել ու մի կողմ տարել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-14 20:02
Авиакомпания «Армянские авиалинии» возобновляет полеты по всем направлениям с 9 декабря.
-
2024-11-14 19:57
Трое мужчин (Рубен Тамразян, Арарат Чирикян, Ваге Мурадханян) и одна женщина (Альфия Цукерман) задержаны в Калифорнии по делу о мошенничестве с использованием необычной схемы.
-
2024-11-14 19:52
Начальник отдела пресс-службы МИД Азербайджана Айхан Гаджизаде ответил премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2024-11-14 19:50
Член Верховного органа РПА Эдуард Шармазанов написал: