Последние новости

ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԳՆԱԼ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞

Մինչ Փաշինյանն ու իշխող ողջ վերնաշերտը գտնվում են արձակուրդում, նրանց մտերիմ աղբյուրներից մերթընդմերթ տեղեկություններ են արտահոսում, որ արձակուրդից վերադառնալուց հետո ռեժիմի պարագլուխը հայտարարելու է հերթական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Մեր հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ Փաշինյանի վերջին մարզային շրջագայությունները, ՔՊ-ի կուսակցական ստորաբաժանումների հետ հանդիպումները և իշխող ուժի ներսում կառուցվածքային փոփոխությունները շատ նման են նախընտրական քայլերի, սակայն իշխանական ճամբարից մշտապես հավաստիացումներ են հնչել, թե արտահերթ ընտրություններ չեն լինելու։

ԱՅԴ ՄԱՍԻՆ, Ի ԴԵՊ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱԵՎ ԱՆՁԱՄԲ ՓԱՇԻՆՅԱՆԸ։ ԹԵՊԵՏ, ՆՐԱՆ ՎՍՏԱՀԵԼ ՉԱՐԺԵ։ 2018-ին նա խոստացավ, որ արտահերթ ընտրությունները կկայանան 2019-ի ամռանը, իսկ Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո՝ հենց նույն օրը (2018-ի սեպտեմբերի 28-ին) հայտարարեց արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացման մասին, իսկ հետո ժամկետ նշանակեց. 2018-ի դեկտեմբերին: Չի բացառվում, որ իրավիճակը կրկնվի. Ալիևը կրկին պահանջի մոտեցնել ընտրությունների օրը, որպեսզի արագացնի Փաշինյանի տված խոստումների կատարումը, մասնավորապես՝ Սյունիքում արտատարածքային միջանցքի տրամադրումը

Հիշեցնեմ, որ ի դեմս 9-րդ գումարման խորհրդարանի՝ Փաշինյանը նախատեսում է ստանալ պատգամավորական կազմ, որում արևմտամետ կլինի ոչ միայն մեծամասնության խմբակցությունը, այլև ընդդիմությունը։ Դա միանգամայն համապատասխանում է արևմտյան կոալիցիայի ծրագրերին։ Հաջորդ խորհրդարանական փոքրամասնության դերին, հիշեցնեմ, բացահայտ հավակնում են այսպես կոչված «ժողովրդավարական ուժերի հարթակի» 4 կուսակցությունները։ Դրանցից 3-ը վերջերս հանդես եկան ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության ստորագրահավաք անցկացնելու առաջարկով։

Չի կարելի բացառել, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերված, բայց Փաշինյանը նախընտրում է առայժմ գաղտնի պահել իր ծրագրերը։ Հնարավոր է, որ դա կապված է «Տավուշը հանուն Հայրենիքի»շարժման նոր ակցիաների հետ։ Փաշինյանը կփորձի ներկայացնել արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն իբրև զիջում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, որպեսզի խուսափի մեղադրանքներից, որ կրկին մոտեցնում է ընտրությունների օրը Ալիևի պնդմամբ

Ամռան կեսին արտահերթ ընտրությունների մասին սկսել են խոսել նաև շարժմանը միացած կուսակցությունների առաջնորդները։ Այլ կերպ ասած՝ թեման շարունակում են պահել ջրի երեսին. վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական հաղորդման եթերում արտահերթ ընտրությունների մասին ակնարկներ արեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։ Գագիկ Ծառուկյանն այս ամառ հիմնովին զբաղվում է արցախցիների մասնակցությամբ երիտասարդական միության ձևավորմամբ։

Լրատվամիջոցներն արդեն գրում են ՀՀ տարածքում բնակվող արցախցիներին մոբիլիզացնելու Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանի մտադրության մասին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությանը սատարելու համար: Այլ կերպ ասած՝ նախանշանները, որ Փաշինյանը կարող է մի վայրկյանում փոխել խաղի կանոնները, առավել քան շատ են։ Հարց. արժե՞ արդյոք, որ իրական ընդդիմությունը կրկին խաղա Փաշինյանի ու Ալիևի կանոններով: Ասենք, սա այլ խոսակցության թեմա է, իսկ օրերս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը իշխանական հեռուստաընկերություններից մեկի եթերում ստորաքարշորեն զգուշացրեց կառավարությանը, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը կարող է անցնել վճռական գործողությունների, չսպասելով սեպտեմբերին։ Քաղաքագետը վկայակոչեց Մոսկվայից հնչող հայտարարությունները, իսկ մենք կվկայակոչենք այն փաստը, որ Գրիգորյանը վաղուց ու ապարդյուն փորձում է դառնալ պատգամավոր

Արտահերթ ընտրությունների անցկացման վարկածի օգտին է խոսում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խաղաքարտը կրկին օգտագործելու ռեժիմի պարագլխի փորձը։ Փաշինյանը հույս ունի արհեստականորեն վերակենդանացրած օրակարգի շուրջ համախմբել զոմբիացված «թավշե» հանրության մնացորդներին

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СМОТРИТЕ, КТО УШЕЛ! ВОПРОС: ПОЧЕМУ?
    2025-07-15 09:40

    Скандально знаменитый вице-мэр Вагаршапата Арсен Петросян (тот самый бывший грузчик, пекарь, дилер казино, шофер и активист "революции" 2018 г.) на днях неожиданно подал в отставку. Произошло это не вследствие отставки Дианы Гаспарян с поста мэра, не на фоне скандала с убийством на газозаправочной станции, которая принадлежит ее семье, не в связи с причастностью к этому убийству ее мужа и даже не после решения об укрупнении общины. Произошло это после скандального заявления Пашиняна о готовности лично возглавить повторный поход силовых структур на Вагаршапат с целью изгнания Католикоса Всех Армян Гарегина Второго из Святого Эчмиадзина.

  • 3 г. НАЗАД 15 ИЮЛЯ В ЗАЛЕ СУДА СКОНЧАЛСЯ АРМЕН ГРИГОРЯН
    2025-07-12 10:18

    15 июля 2022 г. внимание жителей страны было приковано к залу суда Общей инстанции общины "Кентрон". Во время речи адвоката самочувствие подсудимого Армена Григоряна резко ухудшилось, он потерял сознание. Григоряну было 57 лет, его знали по команде КВН Мединститута и по продюсерской деятельности в РФ.

  • ПАШИНЯН ПУТАЕТ СЛЕДЫ ПО ПРИМЕРУ БЕГЛЫХ ПРЕСТУПНИКОВ!
    2025-07-12 10:01

    На сегодня, 12 июля, было назначено политическое собрание в Горисе верхушки ГД, включая членов парламентской фракции, марзпетов и министров. Вести собрание планировал лично Пашинян. В гостиницах уже были забронированы номера и конференц-залы, когда пресс-служба премьер-министра сообщила, что 10 июля он встретится в Абу Даби с Алиевым. До последней минуты визит 9 июля держали в секрете, надо полагать, из соображений личной безопасности Пашиняна.

  • ПРОСЛУШКИ ПОВСЕМЕСТНО
    2025-07-09 09:55

    Ровно год назад в СМИ просочились сведения о том, что личные автомобили соратников архиепископа Баграта Галстаняна не случайно длительное время удерживаются на штрафных стоянках, где, по версии полицейских патрульной службы, подвергаются проверкам. На самом деле, после длительной "проверки" владельцам возвращают автомобили с вмонтированными прослушивающими устройствами. Эти устройства на длительное время становятся постоянными спутниками граждан, о чем представителям СМИ сообщил депутат от фракции "Айастан" член АРФ "Дашнакцутюн" Гарник Даниелян. Год назад он оповестил о том, что прослушивающие устройства устанавливают не только в автомобилях, но и в телефонах.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ