«ՎԱՅԵԼԵՔ ԼԳԲՏ ՇՈՈՒՆ ԵՎ ՀԱՎԻ ԲԴԻԿՆԵՐԻ ՈՐՍԸ». ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Փարիզում օլիմպիական խաղերի բացումը «նշանավորվեց» ոչ միայն ԼԳԲՏ խորհրդանիշների առատությամբ, այլև, ինչպես պարզվեց, սննդի ակնհայտ պակասով։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները:
«Figaro»–ն անդրադարձել է օլիմպիական դրոշին, որը բարձրացվել է գլխիվայր շրջված՝ կապույտ, սև և կարմիր գույները հայտնվել են ներքևում:
«Դե ինչ, նույնիսկ նման վեհաշուք իրադարձությունների ժամանակ կատարելության համար տեղ չկա»,- հեգնել է թերթը:
Բացման արարողությունը տեղի է ունեցել ԼԳԲՏ ոգով, ինչը հաստատում է նաև «Sud Ouest»–ը: Բեմական դրվագներից մեկում, որը կոչվում է «Տոնախմբություն», տրանսվեստիտ մոդելները հավաքվել են սեղանի շուրջ՝ նմանակելով Լեոնարդո դա Վինչիի վրձնի «Խորհրդավոր ընթրիք»-ին։
Այնուհետև բեմով հպարտորեն քայլել են ԼԳԲՏ մոդելները, իսկ հետո ներկայացվել է գեղարվեստական ղեկավար Թոմ Ջոլիի համարը, որը նվիրված էր «ազատությանը և սիրուն»: Այս համարի ժամանակ էլ երկու տղամարդ պարողներ համբուրվում են, իսկ մյուս երեքը՝ թաքնվում սենյակում:
Չնայած «սիրո և ազատության» առատությանը` պարզվում է՝ սննդի պակաս կա օլիմպիական ավանում:
«The Independent»–ը հայտնում է, որ բրիտանական թիմը դժգոհել է հատկապես ձվի և հավի պակասից: Մարզիկները սկսել են այլ վայրերից սնունդ բերել ավան։ Նրանց դուր չի եկել նաև մատուցվող սննդի որակը։
Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի ղեկավար Էնդի Անսոնն ընդգծել է, որ առաջիկա երկու օրերին պետք է արմատապես փոխել իրավիճակը:
Օլիմպիական ավանի ճաշարաններում կա ընդամենը 3300 տեղ՝ չնայած այն հանգամանքին, որ օրական պետք է պատրաստել մոտ 40 հազար բաժին սնունդ: Խաղերի կազմակերպիչները մեղադրում են «Sodexo Live» ընկերությանը, որը պատասխանատու է մարզիկների սննդի համար, և վստահեցնում են, որ մատակարարման բարելավման ուղղությամբ աշխատանքը լուրջ ընթացքի մեջ է։
Ի դեպ, տեղի ունեցածին արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իր մեկնաբանության մեջ նա հեգնանքով նշել է, որ անձրևի տակ անցկացված ծիծաղելի արարողությունը, Փարիզի փողոցներում վազվզող առնետները և կազմակերպչական քաոսը խաղերի բացումը վերածել են զանգվածային ձախողման: Իսկ ռուս շեֆ-խոհարարի ձերբակալությունն ու լրտեսության մեղադրանքները միայն մեծացրել են աբսուրդի աստիճանը։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Երեկվանից սոցցանցերում քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
Օլիմպիական խաղերի պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 11–ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:31
За заявлениями о том, что победа фашистской Германии была бы выгодна армянскому народу, видна "рука" нынешних властей Армении, продолжающих распространять антироссийские нарративы. Об этом в беседе со Sputnik Армения заявил историк, бывший вице-спикер парламента и член Исполнительного органа Республиканской партии Эдуард Шармазанов.
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.