Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թուրքական սահմանին։ Տեղեկությունը հայտնում է թուրք հաղորդավարուհի Սենա Ալկանը:
«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները թուրք - հայկական սահմանին կանցկացնեն բանակցությունների 5-րդ փուլը»,– X սոցցանցում գրել է թուրք հաղորդավարուհին։
Ըստ նրա` հանդիպումը կկայանա առավոտյան հայկական կողմում, ցերեկը՝ թուրքական:
Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը նախատեսված էր դեռևս հուլիսի 3-ին, սակայն հետո թուրքական կողմը հրաժարվեց դրանից։
ՀՀ ԱԳՆ–ն ավելի ուշ հաստատեց, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.