Последние новости

Ծառուկյանը դիմել է ՄՕԿ-ին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվի հայ գերիներին ազատելու համար

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։

«Ես կոչ եմ անում գործադրել ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և ձեր հեղինակությունը՝ Փարիզի օլիմպիական խաղերի շրջանում, որպես երկարատև և աներկբա խաղաղության հաստատման ժեստ՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին և այդպիսով խորացնելու վստահությունը մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի հանդեպ»,- գրել է Ծառուկյանն իր ուղերձում, որը հրապարակվել է նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Նա հիշեցրել է, որ Փարիզ – 2024-ի օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում։ Միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչները, մարզական պարտականություններից բացի, ունեն կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Շեշտել է, որ այս պարտականության գիտակցումն ամեն անգամ օգնում է բազմաթիվ լարված կետերում առնվազն ժամանակավոր զինադադարներ հաստատել, հիմք դնել երկարատև խաղաղության գործընթացների համար, հազարավոր կյանքեր փրկել։ Հայաստանն էլ վերջին տարիներին արյունալի և անարդար, ծանր պատերազմների միջով է անցել։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը հավելել է՝ օլիմպիական շարժումը խաղաղության և մարդասիրության գաղափարների մարմնավորումն է սպորտի միջոցով, և այս հարցում հաղթանակը կարող է գումարվել նախորդ մի քանի տասնյակ օլիմպիական խաղերի ընթացքում փրկած կյանքերի և ճակատագրերի թանկ գանձանակին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ