Զինվորական կացարանում զոհված զինծառայողների հարազատները հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
Փաստաբան Նորիկ Նորիկյանը օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ զինվորական դատախազին՝ 2023թ․ հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում թվով 15 զինծառայողների զոհվելու գործով հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրավասու մարմինների կողմից թույլ տրված առերևույթ հանցավոր արարքների համար քրեական հետապնդում հարուցելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է փաստաբան Նորիկ Նորիկյանը:
«Տուժող կողմն իր տարակուսանքն է հայտնել այն մասին, որ թե՛ ռազմական ոստիկանության աշխատակիցները, թե՛ վարույթն իրականացնող մարմինը, մասնավորապես այդ գործը քննելու նպատակով ստեղծված քննչական խումբն իր իրավասություների շրջանակներում չի ձեռնարկել համապատասխան միջոցներ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու նպատակով որոշ նյութական միջոցներ առգրավելու և զննելու համար։
Մեկ անգամ ևս պնդում ենք, որ վերը նշվածը վկայում է այն մասին, դեպքի օրվանից սկսած համապատասխան իրավասու մարմինները չեն ձեռնարկել համապատասխան քայլեր, որի արդյունքում խախտվել է դեպքի վայրը, էական նշանակություն ունեցող ապացույցները վերացվել կամ թաքցվել են, որպեսզի պայմաններում գտնում ենք, որ համապատասխան իրավասություն ունեցող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Նկատի ունենալով վերը նշվածը՝ տուժող կողմը պահանջել է Գլխավոր դատախազից և ՀՀ զինվորական դատախազի իրենց իրավասությունների շրջանակներում ձեռնարկել գործուն քայլեր, այն է՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց նկատմամբ»,-գրել է փաստաբանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 19:47
Лжец, опубликуй документ, ты, наконец, собираешься публично рассказать, что такое это так называемое мирное соглашение? Об этом в беседе с журналистами 17 марта заявил лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян.
-
2025-03-17 19:46
Семилетний воспитанник спортцентра «Дюцазнатун» фонда Hi-Am Нарек Глчян официально внесен в Книгу рекордов Гиннесса.
-
2025-03-17 19:43
Йеменские силы во второй раз за последние часы атаковали американский авианосец USS Harry S. Truman, сорвав авиаудары США. Об этом сообщает Irna.
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».