Կոչ ենք անում ներդրում ունենալ խաղաղության գործում. ՄՕԿ նախագահն արձագանքել է Ծառուկյանին
Միջազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել խթանել փոխըմբռնումն ու հարգանքը խաղադաշտում և դրանից դուրս։ Այսպես է արձագանքել կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նամակին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
Պատասխան նամակում Բախը, մասնավորապես, գրել է, որ ՄՕԿ-ը խաղաղության կողմնակից է, և իրենց մտքերն ու զգացմունքները մնում են անմեղ զոհերի և մարդկանց հետ, որոնք տուժել են մեծ թվով կոնֆլիկտներից և պատերազմներից ամբողջ աշխարհում։
«Մենք կոչ ենք անում բոլոր ազգային օլիմպիական կոմիտեներին և նրանց համապատասխան ղեկավարություններին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում՝ խթանելով փոխըմբռնումն ու հարգանքը խաղադաշտում և դրանից դուրս՝ օլիմպիական արժեքներին և օլիմպիզմի հիմնարար սկզբունքներին համապատասխան»,– գրել է Բախը։
Նա նաև վստահեցրել է, որ շարունակում են հույս ունենալ, որ կարելի է գտնել խաղաղ լուծում, ինչը ներկայացվեց Օլիմպիական ավանում զինադադարի որմնանկարի բացմամբ։ ՄՕԿ–ի նախագահը տեղեկացրել է, որ կոմիտեն հանդես է գալիս շարունակական կոչերով՝ ուղղված բոլոր կառավարություններին, որպեսզի խաղաղությանը շանս տրվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:42
Всеармянский совет дипломатов выступил с заявлением, в котором говорится:
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.