Ո՞ՐՆ Է ԽՆԴԻՐԸ, ՈՐ ԲԱՔՎԻՑ ՆՅԱՐԴԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴՐՍևՈՐՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԻ ՄԱՍՈՎ
Թուրքիայի նախագահի խոստովանությունը` Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու ու Արցախ ներխուժման գործում ուղիղ մասնակցություն ունենալու վերաբերյալ, հունից հանել է Բաքվին:
Ադրբեջանից մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, այն որակել են հիմքերից զուրկ, նշելով, որ Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ապահովել 44-օրյա պատերազմում:
Այստեղ նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ ռեգիոնում ներկայացված հիմնական դերակատարների համար իսկզբանե պարզ էր Թուրքիայի ուղիղ մասնակցությունը պատերազմական գործողություններին` ահաբեկիչների հավաքագրումից մինչև օպերացիաների պլանավորում, մշակում, որոշ զինատեսակների կիրառում և այլն:
Հիմա ո՞րն է խնդիրը, որ Բաքվից նյարդայնություն են դրսևորում. կոտրվում է քարոզչական այն հիմնասյուններից մեկը, թե իրենց բանակը մարտունակության այն մակարդակին է եղել, որ պատերազմ է հաղթել, սա այն դեպքում, որ մի կողմից Թուրքիայի մասնակցությունն է եղել, մյուս կողմից ՀՀ իշխանության նպատակային տապալումները:
Երկրորդ, Ադրբեջանը միշտ փորձել է կեղծ թեզեր շրջանառել, որ հայկական կողմը 90-ականների պատերազմն արտաքին օժանդակությամբ է հաղթել, իսկ հիմա նրա գլխավոր դաշնակիցը թեման Բաքվին է վերադարձնում:
Մի բան շատ ակնհայտ է. 2020 թվականին պատերազմն այսպիսի խայտառակ ելք չէր ունենա, եթե ՀՀ-ում իշխանության ղեկին չլիներ այս հանձնողականների, պարտվողականների, հայրենավաճառների հավաքածուն:
Տիգրան Աբրահամյան, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.