ԿԲ նախագահ․ Հնդկաստանից Հայաստան եկածների 25 տոկոսն արդեն մեկնել է երկրից
Հայաստան եկած աշխատանքային միգրանտների մի մասը ՀՀ–ից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով` դա վերաբերում է ոչ միայն բարձր, այլև ցածր որակավորում ունեցող մասնագետներին։
«Օրինակ` անցած տավա սկզբից Հնդկաստանից Հայաստան եկածների մոտ 25 տոկոսն արդեն մեր երկրում չեն։ Պիկի ժամանակ ՀՀ–ում կար 17 հազար հնդիկ, այս պահի դրությամբ նրանք 11 հազար են»,– նշեց Գալստյանը։
ԿԲ նախագահի դիտարկմամբ` նաև այս արտաքին պահանջարկի թուլացմամբ է պայմանավորված այն, որ մեր երկրում, կոշտ գներով արտահայտված, ծառայությունների գնաճն ու գնաճային սպասումները գնալով սկսում են նվազել։
Ծառայությունների գնաճի նվազումը, ըստ նրա, պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում ներգնա տուրիզմի թվերն ավելի ցածր են, քան նախորդ տարվա ընթացքում. ըստ պաշտոնական թվերի` մի զբոսաշրջիկի հաշվով իրականացվող ծախսերը ևս նվազել են։
Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվությանը, ապա Գալստյանի վստահեցմամբ` դրա բարձր մակարդակը ՀՀ–ում պահպանվել է 2024 թ. 1–ին կիսամյակում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել շինարարության, առևտրի ու արդյունաբերության ճյուղերի զգալի աճով։
Անդրադառնալով աշխատաշուկային` նա տեղեկացրեց, որ այս ոլորտում կա աշխատավարձերի աճի տեմպի դանդաղում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 13:19
Республика Армения – это эпицентр нашей национальной государственности. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Арсен Бабаян.
-
2025-06-24 13:18
В мемориальном комплексе "Цицернакаберд" в Ереване установлена табличка с именем Рафаэля Лемкина — автора термина "геноцид" и одного из инициаторов принятия Конвенции о предупреждении геноцида. За табличкой размещена урна с землей, привезенной с его могилы в Нью-Йорке.
-
2025-06-24 13:14
Заместитель председателя Республиканской партии Армении (РПА) Армен Ашотян написал:
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.