Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով վաղաժամկետ ազատ արձակված Գրիգորյանին նորից կկալանավորեն
Վերաքննիչ դատարանը չեղարկել է Եղվարդի դատարանի որոշումը, որով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնել է փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։
«Վերաքննիչ դատարանը բեկանեց Եղվարդի դատարանի վճիռը ու որոշեց կրկին կալանավորել Հարություն Գրիգորյանին։ Իրենք տվել էին վճռաբեկ և նամակ են ստացել, որ իրենց հայցը մերժվել է. հիմա ես չգիտեմ՝ դրան երբ պետք է կալանավորեն։ Ես երբ փաստաբանիս հետ խոսեցի՝ նա ասեց, որ դա կմնա կատարածուի վրա։ Ուղղակի ես կուզեմ, որ լուսաբանվի-ցույց տրվի, որ դրան պահում են»,- մանրամասնել է Սամվել Մխիթարյանը։
Փոխգնդապետը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում էր նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց պաշտոնից հրաժարական էր տվել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել և անմիջական մասնակցություն ունեցել միջադեպին: Այդուհանդերձ Տրդատ Սարգսյանին մեղադրանք չէր առաջադրվել. Քննչական կոմիտեն հայտնել էր, թե Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:
Ի դեպ, Հարութուն Գրիգորյանն ինքն էր դիմում ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, որպեսզի իրեն ազատ արձակեն․ հարազատները տեղեկացրել էին, թե Գրիգորյանին ազատ արձակելու հիմքն այն է եղել, որ իրեն քրեակատարողական հիմնարկում լավ է պահել:
Փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, նշել է, որ այս պահին խոսքը Հարություն Գրիգորյանին 7 ամիս վաղաժամկետ ազատելու մասին է։
«Իսկ մնացյալը՝ հոդվածի փոփոխություն և այլն, ընթացքից կերևա,- հավելել է Կարեն Մխիթարյանը, ապա անդրադառնալով այս գործին, գործում մնացած միակ մեղադրյալին՝ նշել,- Նիկոլը եթե Տրդատին պահում է, մնացածը հաստատ առաջ չեն գա»։
Ըստ նրա՝ իրավիճակը կփոխվի, եթե այս իշխանությունը չլինի, նույն կարծիքին է նաև հայրը՝ Սամվել Մխիթարյանը։
«Պետք է կալանավորվի, ես նորից պետք է Վճռաբեկ տամ, որ նորից նստի,- ասաց Սամվել Մխիթարյանը, ապա անդրադառնալով գործով անցնող մյուս՝ արդեն նախկին դերակատարների մասին հարցադրումներին, շեշտեց,- Հինգ տարի է՝ նույն բանն եմ ասում՝ բոլորին հանել են. ես անզոր եմ, ոչ մեկին չեմ կարող մտցնել՝ մինչև կառավարությունը չփոխվի։ Իսկ հիմա ես անզոր եմ, չեն կարողանում իսկական մարդասպանին նստացնել տալ, ինքն ազատ ման է գալիս»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.
-
2025-06-22 09:59
Иран не намерен останавливать развитие ядерной промышленности после ударов по ряду ядерных объектов в исламской республике, ожидает, что международное сообщество осудит эти удары, говорится в заявлении Организации по атомной энергии Ирана (ОАЭИ).
-
2025-06-22 09:57
США при ударах по ключевому ядерному объекту Ирана в Фордо, который находится глубоко под землей, использовали шесть противобункерных бомб GBU-57, которые были сброшены с бомбардировщиков B-2, сообщает Fox News со ссылкой на свои источники.