ԿԲ նախագահ․ Պետական պարտքի մասով խնդիրներ կան, բայց դրանք այնքան սուր չեն
Ֆիսկալ կանոնի տեսանկյունից կան բացառիկ դեպքեր, երբ դու կարող ես որոշակիորեն ճեղքել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում այդ ցուցանիշը 50 տոկոսից ցածր է. «Եթե կառավարության մեր գործընկերները որոշեն, որ պետք է ավելացնեն կամ իրականացնեն ծախսերը թերհավաքած եկամուտների հարաբերակցության հետ կապված, իրենք կարող են դա իրականացնել որոշակի պարտք ներգրավելով, որը 50 տոկոսից ավել կլինի, բայց չեմ կարծում, որ 60 տոկոսի խնդիր ունենք այս պահի դրությամբ: Ֆիսկալ կանոնը նաև ասում է, որ եթե դու ավելացնում ես պարտքը կրիտիկական շեմից ավելի, մյուս տարի քո ընթացիկ ծախսերը որոշակի կանոնով պետք է իրականացնես:
Մի խոսքով, կան խնդիրներ, բայց չեմ կարծում, որ խնդիրն այնքան սուր է, որ մենք մոտեցել ենք 60 տոկոսի շեմին»,-ասաց ԿԲ նախագահը:
Նա նաև նկատեց, որ դրամային պարտքի էական մեծացում է տեղի ունեցել Հայաստանում. «Այսինքն պրոպորցիաները արտարժույթ-դրամ, էապես փոխվել են: Առաջին անգամ դրամով պարտքը գերազանցել է արտարժույթային պարտքին»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.