Последние новости

ՍՐԱՆ ԵՆՔ ԱՐԺԱՆԻ

Հետաքրքիր է, նրանք, ովքեր 2018-ին, իսկ առավելևս 2021-ին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, ենթադրո՞ւմ էին, որ նրա կառավարման 6-րդ տարում ընդդիմադիր ցուցարարների դեմ ուժայինները կիրառելու են հատուկ միջոցներ, որոնց կիրառումն այդ պահի դրությամբ արգելված էր և միայն դրանից հետո ՝ երկու շաբաթ անց օրինականացվեց։

Հունիսի 12-ին խորհրդարանի պատերի մոտ պատգամավորների հետ շփվել ցանկացող ցուցարարների դեմ ուժայինների կազմակերպած ծեծուջարդից երկու շաբաթ անց հպարտ, բայց կատարյալ անմեղ իշխող թիմի առողջապահության հպարտ նախարար Անահիտ Ավանեսյանը ներառեց «Զարյա-3»այն հատուկ միջոցների ցանկում, որոնց կիրառումն անձի դեմ թույլատրված է ուժայիններին: Իսկ հետո սառնասրտորեն պատասխանում էր լրագրողներին, թե դա նորմալ է, քանի որ այդպես են որոշել փորձագետները, իսկ ինքը մասնագետ չէ։ Հպարտ թիմի հպարտ նախարար, որն, իհարկե, պատասխանատու է, բայց ոչ մի բանում մեղավոր չէ։

Իսկ հիշո՞ւմ եք Սամվել Վարդանյանի գործը, որը հասարակական տրանսպորտում վիրավորել էր իշխող կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին՝ անվանելով «հակահայ վիժվածք»: Սամվել Վարդանյանի դեմ քրեական գործ հարուցեցին, բայց հույզերը զսպել չկարողացած երիտասարդի համար բանն այդքանով չավարտվեց։

Երբ Վարդանյանին քննչական մարմնից տեղափոխում էին ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր, ոստիկանական մեքենան կանգ առավ, ոստիկանները դուրս եկան մեքենայից և ինչ-որ տեղ հեռացան, մեքենային մոտեցան դիմակավորված անձինք, Վարդանյանին դուրս հանեցին, ծեծեցին, անարգեցին, թքեցին վրան: Հետո խցկեցին մեքենան ու հպարտ հեռացան.... Հպարտ թիմ:

Հետաքրքիր է, նրանք, ովքեր 2018-ին, իսկ առավելևս 2021-ին քվեարկել են Փաշինյանի օգտին, կարո՞ղ էին պատկերացնել, որ Նիկոլի կառավարման 6-րդ տարում դիմակավորված հանցախումբը կարող է հանել ձերբակալվածին ոստիկանական մեքենայից, ծնկի բերել, ծեծել, վիրավորել, նվաստացնել, հետո նորից գցել ոստիկանական մեքենան։

Սամվել Վարդանյանի դեմ, ինչպես ասացինք, գործ է հարուցվել և արդեն ուղարկվել դատարան։ Դիմակավորված հպարտ բանդայի գործով, որը ծեծում է ոստիկանական մեքենայով տեղափոխվող կալանավորին, քար լռություն։ Լռում է նաև հպարտ կինը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների մասին արդեն չենք էլ խոսում։ Հետաքրքիր է, Նիկոլն ինքը 2018-ին պատկերացնո՞ւմ էր, թե ինչի է այլակերպվելու կառավարման 6-րդ տարում։

Կա այդպիսի հասկացություն՝ նարցիսիզմ. պսիխիկայի առանձնահատկություն, որի պարագայում մարդն ընկալում է իրեն որպես եզակի անհատ, մյուսներից լավը համարում իրեն, մոլեռանդորեն սևեռված է այն մտքի վրա, որ պետք է հասնի մեծագույն հաջողությունների: Նարցիս մարդն ակնկալում է, որ մարդիկ պիտի հիանան իր գործողություններով, նույնիսկ եթե դրանք աննշան են: Սիրելի հնարքը խոստանալն ու չկատարելն է, իսկ հետո ամեն ինչում մեկ ուրիշին մեղադրելը:

Ահա ուրեմն, ի թիվս ամենի, նարցիսների կարիքը՝ վրեժ լուծելու նրանցից, ովքեր դիպչել են իրենց ինքնասիրությանը, գերակշռում է մնացած բոլոր կարիքներից: Դա կոչվում է «նարցիսային մոլեգնություն»: Այդպիսի անձը ցանկացած միջոցով փորձում է վրեժ լուծել խոցված ինքնասիրության համար, նույնիսկ այն դեպքում, երբ մեզ թվում է, թե խոսքը բացարձակ մանրուքի մասին է

Սաթի Սպիվակովան մի առիթով չդիմացավ և Ինստագրամի իր էջում գրեց. «Չագուճով գիժ, որը պատերազմ է հայտարարել ողջ հայկական քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն։ Կեղծ ժողովրդավար, որը ցույց տվեց բռնապետի իր դեմքը, իշխանությանը կառչած անգրագետ դեմագոգ ու մանիպուլյատոր, որը կարող է ընկնավորած ճղավել, թե հպարտանում է պարտությամբ, հակաառաջնորդ, որի համար անսահման ամաչում է ցանկացած ողջախոհ մարդ. մի՞թե մենք սրան ենք արժանի»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕНЗИН ВАШ – ИДЕИ НАШИ
    2025-05-08 10:30

    Хокку Идея есть. Импичмента нет. Хочется плакать.

  • ОПРОС ПОДТВЕРДИЛ УРОКИ ГЮМРИ
    2025-05-07 14:03

    О знаковости выборов градоначальника Гюмри говорилось неоднократно. И в этом контексте речь шла не только о том, представители каких политических сил возьмут на себя бразды правления вторым городом республики. Не менее, если не более важным было то, что в преддверии республиканских выборов (очередных в 2026-м году или внеочередных в текущем) результаты, показанные политическими силами в Гюмри, в целом будут отражать общую картину общественных настроений. Иначе говоря, имелось в виду, что результаты предстоящих республиканских выборов немногим будут отличаться от результатов выборов в Гюмри.

  • «ОБУЧЕНИЕ» ПО НИКОЛУ
    2025-05-06 09:53

    Ох уж эта всемирная паутина. Все помнит, все. И напоминает. «Прошло более века, но не устранены последствия Геноцида. До сегодняшнего дня Турция не выразила никакого сожаления о содеянном, извинения не принесла. В этом причина, по которой мы сегодня заявляем: «Помним и требуем!».

  • ЗА КУЛИСАМИ ВОЙНЫ
    2025-05-06 09:34

    Мирный процесс по Украине идет по принципу «Шаг вперед - шаг назад». С одной стороны, сообщения о согласии Киева на замораживание конфликта и запуск 30-дневного перемирия при условии фактического, но не юридического признания Киевом контроля России над занятыми территориями. При этом США готовы признать Крым частью России де-юре, а другие территории - де-факто.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ