Օ'Բրայեն. Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ
Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը՝ պատասխանելով հարցերի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ։
«Երկու կողմերն էլ համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանները։ Կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են։ Բայց հավանական է, որ նրանք կնահանջեն համաձայնեցված սահմանների պատճառով, և այս առումով առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բարձր լեռնային շրջանները: Բայց կրկին շեշտում եմ, որ սա գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը։
Մենք շատ հստակ ասել ենք, որ եթե սահմանի հետ կապված փոփոխություններ կան, ապա համաձայնեցված սահմանը պետք է կիրառվի, եթե երկու կողմերը համաձայնության չեն եկել: Բանակցություններ են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ասել է Օ՛Բրայենը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.