ՈՎ ԵՒ ԵՐԲ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ի՞նչ է Անկարան այս անգամ պահանջելու Երևանից
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Միգուցե Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք կարծում են, որ հասարակությունը ոչինչ չի հիշում, բայց դա այդպես չէ։ Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում… Ավելին, ինչպես գիտենք, ինտերնետն էլ է ամեն ինչ հիշում։ Եվ այսօր, երբ Ռուբեն Ռուբենյանի և Սերդար Քըլըչի հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում, որում ասվում է՝ Երևանի և Անկարայի ներկայացուցիչներն «ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու համաձայնությունը», պարզ է դառնում, որ հասարակական կարծիքը շարունակում է մանիպուլացվել:
Այս եզրակացության գալը հեշտ է, եթե վերլուծենք բանակցային գործընթացի անգամ ժամանակագրությունը։ Հիշո՞ւմ եք, թե ինչ տեղի ունեցավ 2022 թվականին։ Իսկ 2022 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար, իսկ ավելի ուշ ավելացրեց, որ Թուրքիայի համար «կարմիր գիծը» Ադրբեջանն է, ու Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր կդառնա նշված (հայ — ադրբեջանական) խնդրի լուծումից հետո։ «Սակայն մենք նրանցից կոնկրետ քայլեր ենք ակնկալում, մենք հավատարիմ ենք այս կարգավորման գործընթացին»,- ասել էր Թուրքիայի ղեկավարը։
Այսինքն՝ 2022 թվականի ամռանը Էրդողանը գրեթե ուղղակիորեն հայտարարեց, որ առանց ադրբեջանական նախապայմանների բավարարման՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող։
Ի՞նչ տեղի ունեցավ Թուրքիայի նախագահի խոսքերից հետո
Նիկոլ Փաշինյանը նույն 2022 թվականի հոկտեմբերին Արցախը հանձնեց Ադրբեջանին, և այն էլ առանց հայերի և առանց ԼՂՀ կարգավիճակի հարցի, «բոնուսով» տարածքներ հանձնեց Տավուշի մարզում, դատելով ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից, Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելուն: Երևանն, Ալիևի պահանջներին համահունչ, նույնպես փոխում է Սահմանադրությունը և չի բացառում Մինսկի խումբը ցրելու խնդրանքով դիմելը ԵԱՀԿ-ին, սակայն Թուրքիան չի բացում իր սահմանները։
Այսինքն՝ չի կարող խոսք լինել կողմերի՝ իբր հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մասին։ Բայց խնդիրն այն է, որ եթե նույնիսկ բոլոր պայմանները կատարվեն, Թուրքիան հրաժարվում է կատարել «բարի կամքի փոխադարձ ժեստ» Երևանին։
Հուլիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Երևանն Անկարայից պատրաստակամություն և հանձնառություն է ակնկալում իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողներ քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու հարցում։ Այսինքն՝ պաշտոնական Երևանն իր օրակարգը հայտարարեց այսօրվա բանակցությունների նախօրեին, բայց ի վերջո ստացավ միայն պայմանավորվածություններ, որ կողմերը կպարզեցնեն վիզային ընթացակարգերը դիվանագիտական/ծառայողական անձնագրեր ունեցողների համար։
Ակնհայտ է նաև այն, որ Թուրքիան (որ ինքն էլ չեղյալ հայտարարեց հուլիսի 3-ին նախապես պայմանավորված հանդիպումը) չհամաձայնեց հուլիսի 30-ի հանդիպմանը, որպեսզի կատարի Փաշինյանի ցանկությունները։ Ինչպես նախորդ անգամ, Թուրքիան, ըստ երեւույթին, հայկական կողմին հանձնեց հերթական «ցանկությունների մենյունը» (ինչպես դա արեց բոլոր նախորդ անգամներ երկկողմ հանդիպումների ժամանակ), ինչպես նաև, Ադրբեջանի հետ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին, հստակ մատնանշեց, որ հենց նա է գործընթացների մոդերատորը ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական գործընթացների շրջանակներում՝ պաշտոնական Երևանի վրա իր քաղաքական ազդեցության շնորհիվ։
Վերը նշված ամեն ինչը (Հայաստանի կողմից թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումը) ուղղակի հետևանք է ոչ միայն 2020 թվականի պատերազմում կրած պարտության և 2023 թվականին Արցախի կորստի, այլև այն բանի, որ պատերազմն իրականում դեռ չի ավարտվել։ Այստեղ է, որ առաջանում է լեգիտիմ և տրամաբանական հարց՝ ո՞վ և ե՞րբ է դադարեցնելու Հայաստանի դեմ պատերազմը։
Այս հարցին, առաջին հերթին, պետք է պատասխանի ցանկացած սուբյեկտ, որը հավակնում է Հայաստանում իշխանության…
Մտածե՛ք այդ մասին…»։
Alpha news
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-26 12:25
Стоит ли ждать Армении новых потрясений? Вскоре после того как стало известно, что Никол Пашинян с 22 по 27 октября будет находится с рабочим визитом в США для участия в работах 79-й сессии Генассамблеи ООН, турецкие СМИ сообщили, что президент Турции Реджеп Тайип Эрдоган встретится в Соединенных Штатах с премьером Пашиняном.
-
2024-09-24 17:25
Символическая встреча Пашиняна и Эрдогана спустя год после совместной операции против Арцаха В 2019 году во время первой фазы противоречий между ОДКБ и Николом Пашиняном, когда «лидер бархатной революции» начал уголовное преследование против занимавшего тогда пост генсека ОДКБ Юрия Хачатурова, на полях саммитов ЕАЭС и СНГ в Санкт-Петербурге произошел примечательный случай. Пашинян несколько криво-косо посмотрел на президента Беларуси Александра Лукашенко, после чего пашиняновские СМИ стали высмеивать белорусского лидера, а сам взгляд Пашиняна назвали «требующим разъяснений».
-
2024-09-23 19:40
После публикации армянскими спецслужбами информации о том, что якобы карабахские армяне в российском военном лагере батальона «АрБат» готовили узурпацию власти, провластные информационные источники стали вбрасывать в общественный дискурс различные версии по поводу указанного явления.
-
2024-09-11 13:19
Череда геополитических провалов властей РА является угрозой для национальной безопасности Последние 6 лет для Армении можно охарактеризовать по-разному. Однако очевидно, что период с 2018 года по сегодняшний день – это череда катастрофических геополитических провалов, угрожающих сегодня национальной безопасности.