ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ ՎԱՐԿԱԾՈՎ
Արդշինբանկն այս տարի ևս արժանացավ «Լավագույն կորպորատիվ բանկը Հայաստանում» անվանակարգին բրիտանական Euromoney ամսագրի վարկածով: Բանկը հերթական անգամ լավագույնն է ճանաչվում հաճախորդներին մատուցվող որակյալ, բազմաբնույթ և ճկուն ֆինանսական ծառայությունների, սպասարկման բարձր որակի, ինչպես նաև աշխատանքում նորարարությունների շարունակական ներդրման շնորհիվ։ Այդ մասին առաջին հերթին վկայում են բանկի ֆինանսական գերազանց ցուցանիշները:
«2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻՆ արժանանալը պարտավորեցնող է և միաժամանակ ոգեշնչող: Մեզ համար կարևոր է արձանագրել, որ բանկը կարողացել է արժանանալ իր հաճախորդների և միջազգային գործընկերների վստահությանը, ինչը ցանկացած ֆինանսական ինստիտուտի հիմքն է և զարգացման շարժիչ ուժը: Մենք գնահատում ենք մեր գործընկերների և հաճախորդների նվիրվածությունը, հետևապես շարունակելու ենք մատուցել որակյալ և հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայություններ՝ նրանց ֆինանսական առօրյան ավելի հարմարավետ դարձնելու համար»,- նշեց իր խոսքում Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Հիշեցնենք, որ 2023թ.-ի արդյունքներով Euromoney ամսագիրը երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչեց լավագույնը Հայաստանում՝ միաժամանակ շնորհելով «Լավագույն կորպորատիվ բանկ» և «Լավագույն ESG (սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարում ունեցող) բանկ» մրցանակները:
Euromoney-ի մասին
Euromoney-ին համաշխարհային ֆինանսաբանկային ոլորտի ամենաճանաչված ապրանքանիշերից մեկն է: 1969 թվականից ի վեր վերլուծաբանների և լրագրողների մեծ թիմը Euromoney-ից կատարում է ուսումնասիրություններ և ուղենիշ ապահովում համաշխարհային ֆինանսական ինդուստրիայի համար: Գերազանցության մրցանակների Euromoney ծրագիրը ևս մեկ միջոց է՝ այդ նպատակներին հասնելու համար: Այս ամենամյա մրցանակաբաշխությունը անց է կացվում արդեն ավելի քան 30 տարի։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.