Բագրատ Սրբազան. Ի՞նչ գործ ուներ Կամո Ցուցուլյանը ոստիկանական շարքերում
Այսօր ԱԻՆ-ի առաջին գործառույթն է դարձել ոստիկանական համազգեստներ հագնելն ու պայքարող մարդկանց «վնասազերծելը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Նուբարաշեն վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Արդեն 4-րդ օրն է՝ Նուբարաշենի աղբավայրն այրվում է, ԱԻՆ-ը եկել է, Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ, ասել են՝ ոչ մի բան չենք կարող անել, թողել, գնացել են: Այսօր ԱԻՆ-ի առաջին գործառույթն է դարձել ոստիկանական համազգեստներ հագնելն ու պայքարող մարդկանց «վնասազերծելը»:
Հունիսի 12-ին առաջին շարքերում էին Կամո Ցուցուլյանն ու ոստիկանական համազգեստներով ԱԻՆ ծառայողներ։ Ի՞նչ գործ ուներ Կամո Ցուցուլյանը ոստիկանական շարքերում։ Եկել էր՝ տեսներ ինչպես են ռումբ նետում, որ ժողովրդին օգտակար լինե՞ր:
Նա այստեղ պետք է լիներ, որ 4 օր է աղբավայրը այրվում է՝ տեսներ ինչ է այրվում, մենք չգիտենք, թե ինչ ատանետումներ կան, ինչպես են ազդելու դրանք առողջության վրա: Սա բարձրագույն ցուցիչն է, որ ՀՀ-ում մարդը որևէ ձևով պաշտպանված չէ, երկրի պետականության հիմքերը քանդելու իմաստով դարձյալ պաշտպանված չէ, պարենային անվտանգության մասով էլ չեմ խոսում, թե ինչպիսի սպառնալիքներ են գոյանում, ոստիկանական շարքերի իմաստով՝ փոխանակ իրավապահները զբաղվեն կարգուկանոնով, ամեն օր սպանություններ են:
Ոստիկանությունը և ամոբղջ իրավապահ համակարգը արունով են ուտում իրենց հացը, թող այդպես էլ շարունակեն: Այս աղբավայրն էլ վկայում է այն մասին, որ առողջապահական իմաստով քաղաքացին պաշտպանված չէ»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը նշում է, որ Նուբարաշենի աղբավայրը, որն այսօր այրվում է այս իշխանության նկարագիրն է, ստի և կեղծիքի, թշնամության և ատելության նկարագիրն է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.