Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ՏԱՐԵԿԱՆ 1000 ԳՈՐԾԱՐԱՐ ԲԱՆՏ ԿՆՍՏԻ, ԻՍԿ ՄԻ 5 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԳՈՐԾԱՐԱՐ ՉԻ ՄՆԱ
Ըստ նոր օրենքի՝ եթե գործարարին ձերբակալում են խախտման հոդվածով, և նա վճարում է հարկերը, մեկ է, դրանից հետո նա շարունակում է մնալ բանտում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Մանթաշյանց գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն՝ անդրադառնալով ՊԵԿ առաջարկած օրենսդրական փոփոխությանը։
«Օրենքը ենթադրում է, որ 10 միլիոն դրամից ավելի խախտումի դեպքում գործարարին կարող են կալանավորել 4-8 տարվա հոդվածով, բայց այդ հոդվածը դուրս է գալիս, եթե գործարարը փոխհատուցում է պետության վնասը: Այսինքն՝ վճարում է նախնական հարկային հաշվարկով սխալը: Հիմա խնդիրը նրանում է, որ նոր փոփոխության մեջ եթե գործարարին ձերբակալում են խախտման հոդվածով, ու հետո նա վճարում է այդ հարկերը, մեկ է, դրանից հետո նա շարունակում է մնալ բանտում: Անցյալ տարի մոտ 1000 գործարարի նկատմամբ կիրառել են այդ օրենքի կետը, և ստացվում է տարվա ընթացքում 1000 գործարարի նստեցնելու են բանտ 4-8 տարվա հոդվածով:
Շատ են դեպքերը, երբ գործարարները դիմում են և ասում, որ սխալ հաշվարկ են արել, շահում են դատը և իրենց գումարը հետ են ստանում: Սակայն նոր օրենքի համաձայն, նրանք շարունակելու են մնալ բանտերում, սա է հիմնական խնդիրը: 10 միլիոն դրամ խախտումը շատ փոքր թիվ է: Եթե բիզնեսն ունի 10-20 մլրդ դրամի շրջանառություն, ապա 10 մլն դրամ խախտումը կարող է հաշվապահի սխալի հետևանքով լինել, ու դրա արդյունքում գործարարին նստեցնել 4-8 տարի ուղղակի աբսուրդ է: Այս սկզբունքով տարեկան 1000 գործարար պետք է բանտ նստի, և մի 5 տարի հետո Հայաստանում էլ գործարար չի մնա»,- ասաց Միրաքյանը:
Հարցին, թե ինչու են վերջին շրջանում գործարարների նկատմամբ ակտիվացել ռեպրեսիաները, նա նշեց.
«Գործարարների նկատմամբ ակտիվ ռեպրեսիաների պատճառն այն է, որ բյուջետային մուտքերը չեն բավարարում և ՊԵԿ-ը բյուջետային պլանը չի կարողանում իրականացնել: Իսկ ինչու չի կարողանում իրականացնել, քանի որ տնտեսությունը թույլ է զարգանում: Հենց դրա համար էլ մենք շատ ինտեսիվ աշխատում ենք Կառավարության հետ, մշտական կապի մեջ ենք, վերջերս էլ ֆինանսների նախարարի հետ ենք հանդիպել, սեպտեմբերին ֆինանսների փոխնախարարին ենք հանդիպելո, գնալու ենք Կապանի մեր մասնաճյուղ: Եվ այս ամենն անում ենք ի շահ մեր տնտեսության և բիզնեսի զարգացմանը Հայաստանում»,- եզրափակեց Միրաքյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 09:31
Суд отклонил ходатайство следствия о применении административного надзора в отношении журналистки Ануш Мирзоян по делу о событиях 21 апреле 2021 года в Сюнике. Об этом Armenia Today сообщили в пресс-службе Следственного комитета.
-
2025-05-16 09:29
В Стамбуле в пятницу запланированы трехсторонние встречи России, Украины и Турции, а также США, Турции и Украины. Об этом сообщает РИА Новости со ссылкой на источник в турецком внешнеполитическом ведомстве.
-
2025-05-16 09:27
Индийцы отменяют отдых на популярных курортах Турции и Азербайджана после того, как эти страны поддержали Пакистан во время его недавнего конфликта с Нью-Дели, сообщает Reuters со ссылкой на две туристические компании.
-
2025-05-16 09:25
Офис Владимира Зеленского обнародовал указ о составе делегации Украины на переговорах с Россией из 12 человек, в которую, в том числе, вошли заместители глав МИД, СБУ, Генштаба ВСУ.