Последние новости

ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆ․ «ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ «ՎԱՐԱՆԴԱՆ» ԿԵՐԳԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Շուշիում 32 տարի առաջ ստեղծված «Վարանդա» երգչախումբը կրկին վերադառնում է իր շրջապտույտին՝ ցավալի իրավիճակում, բայց Արցախի հիմնախնդրի վերջնական լուծման հույսով։ Օգոստոսի վերջին և սեպտեմբերի առաջին կեսին երգչախմբի հիմնադիր և մշտական ​​ղեկավար, հայտնի երաժիշտ, խմբավար Զաքար Քեշիշյանի (Լիբանան) գլխավորությամբ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում կիրականացվի «Երգող Արցախ» երրորդ համերգաշարը։

ՆԱԽԱԳԻԾԸ ԾՆՈՒՆԴ Է ԱՌԵԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ՝ Քեշիշյանի նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աջակցության շնորհիվ։ Առաջին անգամ «Երգող Արցախ»-ի մասնակիցները բեմ բարձրացան 2021 թվ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը։ Նրանց թվում ոչ միայն Շուշիի «Վարանդայի» երգիչներն էին, այլ նաև Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտունուց ընդգրկված նոր մասնակիցները։ Կազմը նաև համալրվեց երեխաներով ու պատանիներով Արցախի այլ բնակավայրերից, որոնք պատերազմի հետևանքով անցել էին թշնամու հսկողության տակ։ Նրանց ընտանիքները չցանկացան լքել հայրենիքը և ապաստան գտան վիրավոր Արցախի տարբեր անկյուններում։

Музыкант и хормейстер из Ливана Закар Кешишян

Նախագիծը մեծ հաջողություն ունեցավ և 2022 թվ կրկին տեղի ունեցավ Ստեփանակերտում։ Սակայն հաջորդ տարի Զաքար Քեշիշյանը չկարողացավ մուտք գործել իր հայրենի Արցախ շրջափակման պատճառով։ «Երգող Արցախը» լռեց մեկ ամբողջ տարով, բայց Պարոն Զաքարը, ինչպես նրան կոչում են իր՝ տարբեր սերունդների սաները, համբերատար սպասում էր այն օրվան, երբ կրկին կկարողանա մեկ բեմում հավաքել «Վարանդայի» երգիչներին և նախագծին միացած նոր մասնակիցներին։ Ցավոք, 2023-ի սեպտեմբերը ոչնչացրեց այն ամենն, ինչ երեք տասնամյակների ընթացքում կառուցվել էր ազատագրված Արցախում։ Բայց այնուամենայնիվ, Զաքար Քեշիշյանն այսօր Երևանում է և վերսկսել է «Երգող Արցախ»-ի նոր համերգաշարի իրականացման աշխատանքները։

Երբ 1992 թվ երիտասարդ երաժիշտ և խմբավար, Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի ուսանող Զաքար Քեշիշյանը որոշեց մանկական երգչախումբ ստեղծել, սկսվել էր Արցախյան առաջին պատերազմը։ Շուշիի ազատագրումից հետո արցախցի երեխաներին լույսի շող էր պետք և այն դարձավ «Վարանդան»։ Այսօր մենք կրկին հայտնվել ենք 1990-ականների ու նույնիսկ ավելի ծանր իրավիճակում։ Այն տարիներին Արցախը, Հայաստանն ու Սյփուրքը կողք կողքի պայքարում էին հանուն Հայրենիքի ազատագրման, մեր նախնիներից ժառանգած հողում ապրելու, խաղաղ ապագա կառուցելու համար և ի վերջո հաղթեցին՝ հայ զինվորների արյան ու կյանքի գնով։ Հենց այս պայմաններում էլ ստեղծվեց «Վարանդա» երգչախումբը, որը բուժիչ ուժ, սպեղանի դարձավ արցախցի տղաների ու աղջիկների համար ու երգ-երաժշտության միջոցով կրկին նրանց խինդ և ուրախություն պարգևեց, լույս վառեց նրանց սրտներում։

«Սկզբնական տարիներին «Վարանդայի» նպատակն էր պատերազմ անցած պատանի սերնդին հոգեբանական զորակցություն ցուցաբերել, օգտագործելով երաժշտության հզոր ուժը։ 2000-ականներից, երբ Արցախում խաղաղություն էր հաստատվել, երգչախումբը հետապնդեց արվեստի բարձր մակարդակ նվաճելու նպատակը։ Ամեն տարի երկու ամսով ես գալիս էի Շուշի, աշխատում էի երեխաների հետ, իսկ մնացած ամիսների ընթացքում երգչախմբի հետ պարապում էին իմ շուշեցի օգնականները։ «Վարանդան» համերգներով հանդես էր գալիս Արցախի տարբեր վայրերում, երկու անգամ բեմ էր բարձրացել Երևանում, հյուրախաղեր ունեցել նաև Լիբանանում։ Մենք ձայնագրում էինք մեր ելույթները, մասնակցում տարբեր մշակութային ծրագրերում, - ասաց Զաքար Քեշիշյանն։ - Այսօր հայրենի Արցախից վտարված երեխաները կրկին կարիք ունեն և սփոփանքի, և մխիթարանքի, և հոգեկան զորակցության՝ կարծում եմ ավելի շատ, քան 1990-ականներին։ Այն ժամանակ նրանք իրենց պապերի հողի վրա էին, իսկ այսօր սփռված են մայր-Հայաստանի ամբողջ տարածքով։ Փառք Աստծո, ինձ հաջողեց հավաքել «Վարանդայի» գրեթե ամբողջ կազմը և «Երգող Արցախ» նախագիծը համալրել նոր պատանի մասնակիցներով»։

ԻՆՉՊԵՍ ՆՇԵՑ ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆԸ, ԵՐԲ ՆԱ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ ԷՐ ԱՄՆ, ԱՅՆՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկյան կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանի հետ, որը հետաքրքրվեց «Վարանդայի» կացությունով։ Զաքար Քեշիշյանը հայտնեց, որ փորձում է հասկանալ, Հայաստանի որ շրջաններում են այժմ բնակվում իր փախստական դարձած արցախցի սաները։ Գերաշնորհ Տերը պատասխանեց, որ երգչախմբի գործունեությունը պետք է վերականգնել, որպեսզի Արցախից վտարված երեխաները հնարավորություն ունենան կողք կողքի լինելու, հանդիպելու միմյանց ու միասին աշխատելու։ Նա խոստացավ, որ առաջնորդարանը այս տարի կհովանավորի «Երգող Արցախ» նախագիծը։

«Մենք ուսումնասիրություն իրականացրեցինք և տեսանք, որ Արցախի տարագիր երեխաներն իրենց ընտանիքներով հիմնականում բնակություն են հաստատել Երևանում, Մասիսում, Աբովյանում, որոնք իրարից հեռու չեն։ Այդ օգնեց, որպեսզի կարողանանք հավաքել «Վարանդայի» սաներին ու «Երգող Արցախ»-ի այլ մասնակիցներին հենց Երևանում։ Եկան նաև նոր երեխաներ, ու մենք սկսեցինք պատրաստվել համերգներին։ Այսօր անդամագրված են շուրջ 80 պատանի երգիչներ, որոնց թիվը դեռ ավելանում է։ Մենք պատրաստ ենք ընդունել «Երգող Արցախ»-ի շարքերում 9-14 տարեկան նոր երեխաների, - բացատրեց Զաքար Քեշիշյանը։ - Մեր փորձերը անց են կացվում Երևանի Երաժշտական արվեստի կենտրոնում, Սայաթ-Նովա 15 հասցեով։ Հանդիպում ենք շաբաթը երեք անգամ, ժամը 15.00-17.00։ Ժամանակ է պետք, որ երեխաների հետ միասին հիշենք մեր հին երգացանկն ու նոր երգեր սովորենք»։

Музыкант и хормейстер из Ливана Закар Кешишян

Սպասվող համերգների ծրագրում ընդգրկված են լինելու նոր երգեր, որոնք գրել են Ստեփանոս Բաբաթորոսյանն, Արմենուհի Կարապետյանը, Ժիրայր Շահրիմանյանը։ Ունկնդիրը կլսի նաև մի քանի երգ այն 164-ից, որոնք «Վարանդայի» գործունեության 30 տարիների ընթացքում գրվել են հենց այս երգչախմբի համար։ Նրանց թվում են ոչ միայն հայրենասիրական ու ազգային երգեր, այլ նաև կատակ-երգեր, որոնք, Զաքար Քեշիշյանի խոսքով, այսօր անհրաժեշտ են, կարող են օգնել արցախցի երեխաներին դուրս գալու ծանր հոգեվիճակից։ Նախատեսվում են նաև խաղային երգեր, որոնք ավելի կաշխուժացնեն համերգները։

«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԵԾ ՈԳԵՇՆՉԱՆՔՈՎ ԱՆՑԱՎ։ Երեխաները տոնի ու մշակութային առօրյայի, երգերի ու միմյանց հետ հանդիպումների կարոտ էին,- ասաց Զաքար Քեշիշյանը։ - Այս հանդիպումը դժվար էր ինձ համար. ես չգիտեի ինչ ասել նրանց, ինչ բառեր գտնել՝ մխիթարության, մեր հանդիպման հետ կապված ուրախության թե այլ: Չեմ հիշում, բայց այդ պահին Աստված ճիշտ խոսքեր դրեց իմ շուրթերի մեջ։ Երեխաները կորցրել են ամեն ինչ, և ես հիմա պետք է ուժ գտնեմ և՛ նրանց, և՛ իմ համար, հավատով լցվեմ ու լցնեմ իրենց սրտերն ու ամեն ինչ նորից սկսեմ։ Մեզ սպասվում է հիանալի երաժշտական ​​ամառ, որը կանցկացնենք «Երգում է Արցախ» նախագծի մասնակիցների հետ և, որ ամենակարևորն է, այս օրերին կվերապրենք Արցախի շունչը մեր սրտերում։ Ի վերջո, 30 տարվա ընթացքում Արցախում ստեղծվել են բազում երաժշտական ​​արժեքներ։ Նրանց մասն է կազմում Շուշիի «Վարանդա» երգչախումբը, որը ևս շարունակում է մնալ ողջ հայ ժողովրդի ազգային մշակույթի մաս՝ կազմելով արցախյան պատմական ժառանգության կարևոր մի շերտ»։

Նշենք, որ «Երգող Արցախ» նախագծի համերգներին կմասնակցեն «Վարանդա» երգչախմբի երեք տարիքային խմբեր՝ կրտսեր, միջին և ավագ։ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում երաժշտական ​​երեկոներից բացի սպասվում է մշակութային ծավալուն ծրագիր՝ այցելություն թատրոններ ու հայ անվանի երաժիշտների տուն-թանգարաններ, տարբեր էքսկուրսիաներ և, իհարկե, ավանդական հյուրասիրություն, որը Զաքար Քեշիշյանն ամեն տարի ավանդաբար կազմակերպում էր իր սաների համար Շուշիում, Ստեփանակերտում՝ Արցախում։

«Մենք ցանկանում ենք համատեղել հաճելին և օգտակարը, շարունակել զարգացնել երգչախմբային արվեստն արցախցի երեխաների միջավայրում և թույլ չտալ, որ թշնամին խանգարի մեր գործունեությանը։ Ամեն ինչ անելու ենք, որ այս հրաշալի նախագիծը շարունակի մնալ Արցախի հետ առնչվելու մեր հնարավորությունը, մշակութային խմբերն էլ գործեն իբրև Արցախյան տարագիր խմբեր՝ մինչև մեր վերջնական վերադարձը Արցախ»,- ընդգծեց Զաքար Քեշիշյանը։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИРАНСКИЕ ФИЛЬМЫ ДЛЯ ВСЕХ ВОЗРАСТОВ
    2025-03-13 11:09

    В Ереване стартуют Дни иранских фильмов, проводимые под эгидой Центра культуры Посольства Исламской Республики Иран в РА. С 13 по 15 марта в Сине-клубе Национальной библиотеки Армении ценители иранского кинематографа смогут посмотреть полнометражные игровые фильмы, снятые ведущими режиссерами страны. В те же дни в Национальной детской библиотеке им.Хнко Апера будет организована и программа для детей, составленная из анимационных фильмов иранского производства.

  • ДОКУМЕНТЫ, ОБОЗНАЧАЮЩИЕ ВОЗНИКНОВЕНИЕ АЗЕРБАЙДЖАНА И ЕГО ЭТНОСА
    2025-03-13 09:35

    В Национальной академии наук РА состоялась презентация книги «Возникновение государства Азербайджан и задача этногенеза азербайджанцев», вызвавшей большой интерес широкой общественности. Впервые на суд специалистов разных профилей был вынесен научный труд на армянском языке, в котором на основе анализа первоисточников рассмотрен вопрос происхождения Азербайджана как политического образования и азербайджанцев как населяющего эту страну народа.

  • МЕСЯЦ С ЕВАНГЕЛИЕМ ШУРИШКАНА
    2025-03-12 09:55

    В мире насчитывается около 5000 Евангелий, в разные века написанных армянскими писцами и на армянском языке. Многие из них в сложные периоды армянской истории были спасены от уничтожения и потери благодаря церковнослужителям, представителям знати и простым людям, нередко ценой их жизней. И это неслучайно, ведь Евангелиям в нашем народе нередко приписывается особая чудотворная сила, которую в разные века испытали на себе не только армяне, но и представители других народов и даже религий.

  • АННА ЛЕЙЛОЯН-ЕКМАЛЯН: «МЫ НЕ ВОЮЕМ, А ВООРУЖАЕМСЯ, ЧТОБЫ СОХРАНИТЬ НАШУ КУЛЬТУРУ»
    2025-03-11 08:59

    Почти два года в сети интернет действует платформа Hishatakaran («Հիշատակարան»), созданная с целью документирования на академическом уровне материального культурного наследия Арцаха. Основателем проекта, спонсируемого ассоциацией ALIPH и фондом «Галуст Гюльбенкян», выступила профессор-исследователь Национального института восточных языков и цивилизаций (INALCO) Франции Анна Лейлоян-Екмалян. Программа реализуется совместными усилиями INALCO и ОО «Hishatakaran» и продвигается вперед благодаря команде специалистов-волонтеров, собранных вокруг глобальной идеи сохранения разносторонней информации о памятниках истории, культуры, архитектуры Арцаха.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ