Փաշինյանի օգնականն այցելել է «Չաղ Ռուստամին», նրանք 1 ժամ զրուցել են հիվանդանոցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանն այցելել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամին»։ Այս մասին գրում է mediahub-ը։
Նշենք, որ «Ֆազի» սպանությունը տեղի է ունեցել հունիսի 11-ին` ժամը 23։15-ի սահմաններում։ Սպանության համար քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2 կազմակերպիչ կալանավորվել է՝ Ռուստամ Ստեփանյանն ու Ա․ Կյուրեղյանը։
Կայքի տեղեկություններով՝ «Չաղ Ռուստամին» փորձում են ամեն գնով տեղավորել քաղաքացիական հիվանդանոցում։ Փաստաբանը միջնորդել է, թե ծանր հիվանդություններ ունի՝ պետք է ստացիոնար բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում։
«Նիկոլ Փաշինյանի իշխանության ու նրա որոշ թիմակիցների հետ մտերիմ հարաբերություն ունեցող «Չաղ Ռուստամին» օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության։ Ամեն ինչ արվել է, որ նրան ԲԿ-ում պահեն կոմֆորտ պայմաններում: Փաստաբանի միջնորդությունից հետո նույնիսկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը մերժել է, ու կալանավորված Ռուստամ Ստեփանյանին նորից տեղափոխել են կալանավայր՝ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ»,- գրում է լրատվամիջոցը։
Ըստ կայքի` քրեական հեղինակության տեղաշարժը «Աստղիկ» ԲԿ-ում ամենևին չի համապատասխանել կալանքի տակ գտնվող անձի կարգավիճակին, նույնիսկ հյուրեր է ընդունել, ճանապարհել։
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ հյուրերի թվում է եղել նաև ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը՝ նախկինում Արագածոտնի մարզպետ, իսկ ներկայում՝ Նիկոլ Փաշինյանի օգնականը: Նրանց զրույցը տևել է 1 ժամ, սակայն խոսակցության թեման հայտնի չէ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.