Последние новости

ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՐՑԱԽ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ ԿԼԱԱՐԸ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հերթական անգամ հիշեցրել է արցախցիների վերադարձի իրավունքի մասին: «Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի մասին, որոնց վերադարձի իրավունքը ամրագրված է Միջազգային դատարանի կողմից»,- գրել է նա սոցցանցերում: Մեկ ամիս առաջ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին էլ հույս հայտնեց, որ պայմաններ կստեղծվեն փախստականների կամավոր վերադարձի համար, նշելով, որ «դրա համար հարկավոր են երկխոսություն և բանակցություններ, որոնց նպատակը պետք է լինի անվտանգության ապահովումն ու նրանց իրավունքների իրացումը»:

Արցախցիների վերադարձի իրավունքի մասին ավելի վաղ բազմիցս հիշատակել են նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները ՝ միաժամանակ ընդգծելով նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում JAM-news կայքին Հարավային Կովկասում Եվրամիության արդեն նախկին հատուկ ներկայացուցիչ (նա իր պաշտոնը կլքի օգոստոսի 31-ին) Տոյվո Կլաարի վերջերս տված հարցազրույցը զարմանալիորեն բովանդակալից գտնվեց։

Էստոնացի դիվանագետի խոսքերով, ԵՄ դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. Ղարաբաղի հայերի վերադարձը կդառնա տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի մասը: «Ես ակնկալում եմ, որ Ղարաբաղի հայերի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններ կընթանան հարազատ տարածաշրջան նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ Ադրբեջանն այդ առումով պարտավորություններ ունի, որոնք, կարծում եմ, չի ժխտում։ Վերադարձի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխհարգալից երկխոսության միջոցով»,- հայտարարեց Կլաարը։

Հայրենիք վերադառնալու Արցախի տասնյակ հազարավոր բնակիչների իրավունքը ոչ ոք չի ժխտում և չի կարող ժխտել, քանզի դա լիովին և ամբողջությամբ ապահովված է միջազգային նորմերով։ Այդուհանդերձ ներկայումս այդ իրավունքը ոչ ավելին է, քան լոկ հայտարարություն: Նրանք, ովքեր նման հայտարարություններ են հնչեցնում, գերազանց գիտակցում են, որ այս փուլում անհնար է նրանց վերադարձը, ովքեր ստիպված են եղել փախչել իրենց հայրենիքից՝ փրկվելով ցեղասպանությունից։ Դրա համար էլ այս բոլոր հայտարարություններից առայժմ ձևականության, երեսպաշտության և նույնիսկ իրական քաղաքականության համար ծայրահեղ ցինիզմի հոտ է գալիս։

Սակայն հարցն ունի բազմաթիվ կարևորագույն տեսանկյուններ, որոնք, ցավոք, չափազանց քիչ են շոշափվում և վերլուծվում հայկական փորձագիտական հանրության կողմից:

Հնարավո՞ր է արդյոք առկա պայմաններում թույլ տալ հայերի վերադարձն Արցախ։ Միանշանակ՝ ոչ, դա նույնիսկ ենթակա չէ քննարկման։ Պե՞տք է արդյոք խոսել վերադարձի անհրաժեշտության մասին։ Անշուշտ՝ այո, քանզի այդ հարցի մոռացումը հենց այն է, ինչի հույսը փայփայում են թուրքերը։ Որքան քիչ մենք ինքներս խոսենք այդ մասին, այնքան Բաքվում ավելի վստահ են պնդելու, թե հարցը փակված է, և այնքան ավելի ինտենսիվ է ընթանալու հայկական Արցախի ոչնչացման և նրա պատմամշակութային ժառանգության յուրացման գործընթացը: Հայրենի հող հայերի վերադարձի մասին խոսելն ու պահանջելն անհրաժեշտ է, բարձրաձայն, հստակ ու հաստատուն կերպով հայտարարելով սեփական իրավունքների մասին:

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑ Է՝ Ո՞Վ ՊԵՏՔ Է ԴԱ ԱՆԻ։ Հայաստանի օկուպացիոն ռեժիմը թեման գործնականում չի բարձրացնում։ Թվում է, թե Փաշինյանին ձեռնտու է արցախցիների գոնե մի մասից ազատվելը՝ առնվազն նյութական ծախսերի առումով։ Բայց նա լռում է շատ հասկանալի պատճառով. դրան կտրականապես դեմ է Ալիևը։ Տոյվո Կլաարի խոսքերն այն մասին, թե «Ադրբեջանն ունի պարտավորություններ, որոնք չի ժխտում», մեղմ ասած՝ կտրված են իրականությունից, քանզի Ադրբեջանը վաղուց արդեն իսպառ հերքում է սեփական որևէ պարտավորություն և խոսում բացառապես պահանջների ու պայմանների լեզվով:

Իսկ այ դիվանագետի մյուս պնդումը, որ «վերադարձի պարամետրերը և պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական ու փոխհարգալից երկխոսության միջոցով», արժանի է առանձնահատուկ ուշադրության: Ըստ էության, Կլաարը, իսկ հանձին նրա՝ Եվրամիությունը, առաջարկում է արցախահայությանն ինքնակազմակերպվել և պաշտպանել սեփական իրավունքները միջազգային հովանու ներքո ընթացող բանակցություններում: Առաջարկում է համաձայնել Բաքվի հետ երկխոսությանը և առաջ քաշել վերադարձի սեփական պայմանները։ Եվ ո՞վ ասաց, թե միջազգային հանրությունը չի աջակցի։

Տասնամյակներ շարունակ ղարաբաղյան հակամարտությունը եղել է Հայաստանի և Ադրբեջանի վրա արտաքին դերակատարների ազդեցության արդյունավետ գործիք. ուրեմն ինչո՞ւ պիտի հիմա նույն այդ արտաքին դերակատարները հրաժարվեն այդ «գործիքից»: Ռուսաստանը չկարողացավ կամ չցանկացավ պահել իր ազդեցությունը հայ բնակչության պահպանման միջոցով, բայց ո՞վ ասաց, թե Արևմուտքը մտադիր չէ վերականգնել թուրքերի վրա իր ազդեցությունը հենց հայերի վերադարձի միջոցով: Ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուց լուռ հրաժարումը, չնայած Ալիևի համառ պահանջներին ու Երևանում նստած նրա հանցակցի համաձայնությանը, միանշանակ վկայում է այն մասին, որ նախկին միջնորդ-համանախագահները չեն ցանկանում վերջնականապես ձեռքից բաց թողնել այդ «սանձերը»։

Ցինի՞զմ է։ Իհարկե։ Բայց նայած թե որ կողմից ես նայում։ Որովհետև արցախցիների վերադարձը, որ տեսանկյունից էլ դիտես, անհրաժեշտ է և գոյաբանորեն կարևոր է առաջին հերթին մեր՝ հայերիս համար։ Սեփական շահերը հետամտող ուժային կենտրոնների մտադրություններն ու աջակցությունը տվյալ դեպքում համընկնում են հայկական շահերի հետ, և սա այն իրավիճակն է, երբ պետք է մի կողմ դնել բոլոր երկրորդական շերտերն ու փորձել օգտվել դրանից։

Մեկ բան հստակ է.անհրաժեշտ է մշակել հայրենի տներ արցախահայության վերադարձի ազգային հայեցակարգ, որը կնախատեսի առավելագույն անջրպետում Ադրբեջանից և անվտանգության առավելագույն ապահովում միջազգային իրավունքի ու երաշխիքների տեսանկյունից։ Ադրբեջանի քաղաքացիություն, այդ երկրի բանակում ծառայություն և Բաքվին անմիջական ենթակայություն չենթադրող հատուկ կարգավիճակի պահանջ: Հնարավոր է՝ միջազգային պրոտեկտորատի։

Թվարկված ամենը, իհարկե, պահանջում է հանգամանալի մշակում մասնագետների կողմից: Սփյուռքի, ինչպես նաև Լուիս Մորենո Օկամպոյի մակարդակի միջազգային ականավոր փորձագետների և իրավապաշտպանների ներգրավմամբ: Որքան ավելի հեղինակավոր և միջազգային իրավական նորմերին համապատասխան լինի փաստաթուղթը, այնքան ավելի շատ հիմքեր կունենան արտաքին ուժերը աջակցելու դրան և այնքան թույլ կլինեն Բաքվի ու Անկարայի դիրքերը։ Պետք է աշխատել առանց ավելորդ լավատեսության և միամտության, տրամադրվելով լուրջ և գուցե երկարատև դիվանագիտական պայքարի։

Իրականացման դժվարություններն ու խնդիրները Հայաստանի և հայ հասարակության ներկա վիճակի խորապատկերին ակնհայտ են։ Բայց արցախահայերի հայրենադարձման հարցի ահռելի կարևորությունն էլ տարբերակ և իրավունք չի թողնում մեզ անտեսելու դա։ Ինչպեսև աններելի է բաց թողնել համաշխարհային կոնյունկտուրայի ընձեռած հնարավորությունները։ Չափազանց շատ բան է դրված խաղաքարտին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ВСЕГО ОДИН ЗВОНОК – ВСЕ, ЧЕГО ОН ХОЧЕТ»: ГОЛОДОВКА, О КОТОРОЙ НИКТО НЕ ЗНАЛ
    2025-05-10 09:29

    «Викен Эулджекчян, армянский пленный, содержащийся в Азербайджане с 2020 года, решился на молчаливый, но крайне болезненный протест - голодовку, которая длится уже более 15 дней. Его требование до боли простое: телефонный звонок жене Линде. Всего один звонок, простая человеческая связь – это все, чего он хочет», – говорится в письме филиала «Общества помощи армянским сиротам» (SOAR) в Буэнос-Айресе, адресованном Международному комитету Красного Креста.

  • ШУШИ – ГОРОД, КОТОРЫЙ ВСЕГДА С НАМИ: ВОЗВРАЩЕНИЮ – БЫТЬ!
    2025-05-09 09:16

    Пятый раз настает 8-9 мая без Шуши, второй – без Арцаха. И с каждым годом заметно меняются настроения и тональность сакрального дня. Если 4 года назад, спустя всего несколько месяцев после катастрофического «9.11.2020», люди были в скорби, шоке и растерянности, не зная – отмечать или нет былой тройной праздник (знаменитый армянский Եռատոն), то сегодня в общественной атмосфере чувствуется совсем другое. Лозунг «Возвращению – быть!», потрясший многих 24 апреля на Факельном шествии, постепенно воспринимается как императив, которому нет альтернативы.

  • «ПРИЕМЛЕМЫЙ ГЕНОЦИД»: ОПЕРАЦИЯ «КОЛЬЦО» СЖИМАЕТСЯ СЕГОДНЯ ВОКРУГ АРМЕНИИ
    2025-05-02 09:57

    27 апреля Институт по предотвращению геноцида им. Лемкина опубликовал первую часть своей новой серии предупреждений «красный флаг» (Red Flag Alert) под названием: «Ось геноцида - США, Азербайджан, Турция, Израиль, Россия и эпоха «приемлемого геноцида», которая посвящена трагическим событиям в Арцахе. В предисловии к серии директор Института Элиза фон Джоден-Форджи констатирует: «Геноцид становится приемлемым и обыденным».

  • БЕРКЛИ, или МОЛЧАНИЕ ПОСЛОВ
    2025-04-29 09:56

    "Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ