Ալիխանով․ Ազատ առևտրի գոտու մասին ԵԱՏՄ համաձայնագրերը մշակման բարձր փուլում են
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու մասին ԵԱՏՄ համաձայնագրերը մշակման բարձր փուլում են, հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպմանը:
«Արտաքին գործընկերների հետ ԵԱՏՄ–ի հարաբերությունների զարգացման կարևորագույն և արդյունավետ մեխանիզմն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերն են։ Դրանք թույլ են տվել զգալիորեն ավելացնել ապրանքաշրջանառությունը Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ։ Բարձր աստիճանի է հասել Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ համաձայնագրի մշակումը», - նախարարի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ալիխանովը նաև առաջարկել է դիտարկել ԲՐԻԿՍ-ի և ԵԱՏՄ-ի միջև փոխգործակցության հնարավորությունը:
Նա նշել է, որ ներկայում ԵԱՏՄ-ն հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի խոր ինտեգրված տարածաշրջանային տնտեսական միավորում է:
«ԵԱՏՄ տարածքում ապահովվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի տեղաշարժի ազատությունը, տնտեսության առանցքային ոլորտներում կիրառվում է ընդհանուր կարգավորող քաղաքականություն։ Դրա շնորհիվ միությունն ակտիվորեն զարգանում է, աճում է փոխադարձ առևտուրն ու արդյունաբերական համագործակցությունը», - հավելել Է Ալիխանովը։
ԵԱՏՄ-ին անդամակցում են հինգ պետություններ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 09:41
Украина и США подписали меморандум о соглашении по полезным ископаемым, заявил министр экономики Украины Свириденко.
-
2025-04-18 09:38
В результате стрельбы в Университете штата Флорида погибли два человека, сообщает CNN.
-
2025-04-18 09:35
В Баку состоялся очередной "суд" над представителями военно-политического руководства Нагорного Карабаха и другими пленными армянами.
-
2025-04-18 09:34
17 апреля представители Совета по защите прав арцахцев встретились с президентом Арцаха Самвелом Шахраманяном.