Կլաարն աջակցել է սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու Երևանի առաջարկին
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հայտարարությունների ֆոնին հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետաքննման մեխանիզմի ներդրման Երևանի առաջարկին աջակցելու մասին։
Օգոստոսի 15-ին և 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները երկու երկրների սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։
«Ես հաստատում եմ իմ լիակատար աջակցությունը հրադադարի խախտման մասին պնդումները հետաքննելու երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին»,- գրել է Կլաարը X սոցիալական ցանցում։ Հունիսի 23-ին Կլաարը ողջունել էր Երևանի այս առաջարկը։ Հունիսի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր մեկնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները։
Հունիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.