ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ հայտնի է վարձավճարի չափը
Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող հայտնի ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն։
Մրցույթում հաղթող է ճանաչվել բրենդային հագուստի դիստրիբյուտոր «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։
«Տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Գործելու են ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ»,–հայտնում է կոմիտեն։
ԱՕԿՍ–ի շենքը վարձակալության է տրվում 10 տարի ժամկետով։ Նախատեսվում է երկու տարում շենքում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։
Հավելենք, որ մայրաքաղաքում պահպանված ամենագեղեցիկ շենքերից մեկում, որը կառուցվել է 1910-ականներին և պատկանում էր բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանին, 1944 թվականից գործում էր արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ) ։
Շենքի հետ կապված դատական գործ կար, որում ներգրավված էին նաև 2012-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը և Իսրայելում և ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։
2023–ի սեպտեմբերի 9–ին ԱՕԿՍ–ի շենքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.