Последние новости

ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ԴԵՍՊԱՆ

Եթե ռուսները հեռանան Հայաստանից, դա ոչնչով չի սպառնում Հայաստանին։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանն իր ներուժով որևէ սպառնալիք չի ներկայացնի Թուրքիայի համար, հետևաբար՝ Թուրքիայից էլ վտանգ չի բխի մեզ համար։

Շշմեցուցիչ միտք է, այնպես չէ՞: Ահա ևս մեկը. «Այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կամ որոշ ղեկավար շրջանակների կողմից իրականացվում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի ձախողումը կամ տորպեդահարումը, մեզ համար ակնհայտ է»:

ԵՎ Ո՞Վ Է ՏԻՏԱՆԱԿԱՆ ՄՏԱՎՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԱՅՍՕՐԻՆԱԿ ԱՐԳԱՍԻՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ: Պարզվում է, որ սույն հայտնությունների հեղինակը, ոչ ավելի, ոչ պակաս, Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան, հանրապետության խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար և հայտնի գործարար Գուրգեն Արսենյանն է:

Առհասարակ երբ ինչ-որ մեկին ինչ-որ տեղ դեսպան են նշանակում, մանավանդ մի երկրում, որի հետ սերտ կապեր ունես և որից շատ բան է կախված Հայրենիքիդ համար՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով, ենթադրվում է, որ այդ մարդը պետք է աշխատի երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման օգտին։ Սա է ենթադրում նորմալ երկրների նորմալ տրամաբանությունը՝ համարժեք իշխանության առկայության դեպքում։ Թե որքանով է դա վերաբերում Հայաստանին, կարելի է դատել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում Արսենյանի նշանակումից։

Երբ Լիլիթ Մակունցին ուղարկում էին ԱՄՆ-ում դեսպան, որոշումն արդարացիորեն քննադատվում էր, քանի որ Փաշինյանի անգլերենի դասատուն մասնագիտական որևէ փորձ չուներ: Բայց համենայնդեպս ակնհայտ էր (Մակունցի կենսագրությունը համոզիչ կերպով փաստարկավորում էր դա), որ Վաշինգտոն է ուղարկվում հենց Վաշինգտոնի դրածոն... Արսենյանի պարագայում պետք է ընդունել, որ Մոսկվայում Հայաստանի կողմից նստելու է... ճիշտ հակառակ դեսպան։ Այսինքն՝ մարդ, որն անկարող է ինչ-որ բան անել հայ-ռուսական հարաբերությունների բարելավման համար։ Իսկ այ վատթարացման ուղղությամբ նա ջանքեր կգործադրի

Այլ բան է, եթե Արսենյանի նշանակումը դիտարկենք Ռուսաստանի նկատմամբ Փաշինյանի քաղաքականության ընդհանուր ուղղվածության համատեքստում։ Այստեղ ամեն ինչ պարզ է. ամեն կերպ «կծել» Մոսկվային՝ հուրախություն արևմտյան հրահանգիչների։ Այս տեսանկյունից Փաշինյանի կողմից նրա նշանակումը միանգամայն տրամաբանական է։

Ի դեպ, միտներս եկավ, ո՞նց է այդտեղ Հռոմի ստատուտը: Ալիևին դեռ չե՞ն նստեցրել։ Ադրբեջանին դեռ չե՞ն պատժել ու դատապարտել. չէ՞։ Դեռ մի բան էլ պատրաստվում են կլիմայի հարցերով ՄԱԿ-ի մեծ միջոցառո՞ւմ անցկացնել։ Եվ այնտեղ է մեկնում նաև Պուտի՞նը պետական այցով՝ քննարկելու «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների» հարցերը։ Մի տեսակ տարօրինակ է

Բայց նշանակման հետ կապված մի ուշագրավ թեմա էլ կա. այդ ինչո՞ւ Գուրգենը, այդքան խորամանկ ու բոլոր իշխանությունների օրոք ճարպիկ, խնդրեց դեսպանի պաշտոնը՝ փաստացի հրաժարվելով շարունակել քաղաքական կարիերան։ Մի՞թե հասկացել է, որ Փաշինյանի թիմն ապագա չունի, և ժամանակն է Հայաստանից հեռու ինչ-որ նոր բիզնես փնտրել։ Համենայն դեպս ապահովագրվել

Սա վատ նշան է Փաշինյանի թիմի համար։ Իրար հետևից նրանից փախչում են «ինտելեկտուալ ուսապարկերը», շուտով կմնան միայն «լայն գործածության ուսապարկերը»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГЛАВНАЯ УГРОЗА СИДИТ В ПРАВИТЕЛЬСТВЕ
    2025-06-27 15:40

    Архиепископ Микаел: «Я не угроза для страны, главная угроза сидит в правительстве». Никол спустил заказ, силовики отрабатывают. Говоря о прямом заказе от Никола имеем в виду вовсе не вброшенную в сеть запись с, якобы, его голосом. Речь о другом: о заказе, который Пашинян, не особо церемонясь, спустил прямо в ходе последнего заседания правительства.

  • АНЕКДОТ ОТ НИКОЛА
    2025-06-27 10:21

    О заявлениях Пашиняна в Турции многое сказано. Но был в ходе его встречи с некоторыми представителями армянской общины в Турции эпизод, который, как представляется, не оценен «по достоинству» нашим экспертно-политологическим сообществом.

  • ЗАМЕТАЯ СЛЕДЫ
    2025-06-26 10:54

    Итак, Никол разоблачил очередной «заговор», очередную попытку «государственного переворота». Почему говорим, что разоблачил Никол? Потому как, исходя их принципа презумпции невиновности, полагаем, что в правоохранительных органах есть профессионалы и не состряпали бы такую дешевку по своей воле.

  • ДВА ПРОЖЕКТЕРА
    2025-06-25 09:52

    Пусть простит Америка, которую Трамп хочет снова сделать великой, но ее нынешний президент все более и более напоминает нашего Пашиняна. Ну, с поправкой на статус лидера ядерной державы. Также не воздержан на слова. Такой же оптимист без особых на то оснований. Такой же великий поучатель всех и всему.  Начинал бодро, надавал кучу обещаний. Что-то поначалу получалось. При поддержке Маска начал борьбу с растранжированием государственных средств, выделяемых на сомнительные гранты. На несколько дней остановил действия Израиля в Газе. Возобновил диалог с Россией.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ