«Հրապարակ»․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական շփումների մասին վերջերս շատ են խոսում տարբեր շրջանակներում:
Առաջիկա քաղաքական գործընթացներին նրանց հնարավոր ակտիվացման մասին ոմանք անգամ հեռուն գնացող ենթադրություններ են անում, ոմանք էլ պնդում են, որ Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ` ոչ մի արտառոց բան չկա դրանում։ Սակայն երեկ լուր ստացանք, որ երրորդ նախագահը կարճատև ուղևորություն է ունեցել դեպի Ռուսաստան` հանդիպել է մոսկվաբնակ հայ մեծահարուստների մի խմբի հետ:
Թերևս, շոշափել է նրանց տրամադրությունները` կապված առաջիկա արտահերթ քաղաքական գործընթացների և իր հնարավոր ակտիվացման հետ, իհարկե` ոչ սեփական դեմքով, այլ թարմ, նոր ուժերի միջոցով։ Առհասարակ, բոլոր ուժերում և հատկապես իշխանության ներսում արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ կան: Այս թեմայի շիկացմանը հատկապես նպաստում է Նիկոլ Փաշինյանը` իր ակտիվ պահվածքով, նախընտրական քարոզարշավ հիշեցնող քայլերով:
Չնայած ՔՊ-ականներից ոմանք դեռ հավատում են նրա խոսքերին և ասում են, որ նա ամիսներ առաջ իրենց վստահեցրել է, թե արտահերթ չի լինելու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.