ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը COP29-ի հարցով պատասխան-նամակ է ստացել Կանադայի դեսպանից
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը ՔՈՓ29-ի հարցով պատասխան-նամակ է ստացելԿանադայի դեսպանից․
«ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը անցնող օրերուն Լիբանանի մէջ հաւատարմագրուած օտարերկրեայ 44 դեսպաններու յղած էր Պաքուի մէջ նոյեմբերին նախատեսուած ՔՈՓ29 խորհրդաժողովին վերաբերեալ նամակ մը` նշելով, որ կենսոլորտի փոփոխութեան ՄԱԿ-ի նշեալ 29-րդ խորհրդաժողովը կը գումարուի երկրի մը մէջ, որ վերջերս սովի մատնած, ռմբակոծած, չհրահրուած յարձակում և վախի մթնոլորտ տարածելով Արցախի մէջ ցեղային զտում գործած էր տեղւոյն բնիկ հայ ժողովուրդին դէմ, կը շարունակէ իր բանտերուն մէջ պահել հայ պատանդներ և պատերազմական գերիներ, այդ երկրին մէջ մարդու իրաւունքներու ողբալի կացութիւն կը տիրէ, կենսոլորտի փոփոխութեան դէմ պայքարին մէջ կը գտնուի հակադիր կողմի վրայ և այդ փոփոխութեան ուժեղ կերպով սատարողներէն մէկն է:
Հայ դատի մարմինը 44 կառավարութիւններուն կոչ ուղղած էր վերատեսութեան ենթարկելու Ազրպէյճանի կողմէ «Խաղաղութեան ՔՈՓ» պիտակաւորուած և անոր արատները թաքցնելու ծառայող այդ կեղծ խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնը, կամ ալ այդ առիթը օգտագործելու մարդու իրաւունքներու վերոնշեալ հարցերը արծարծելու համար:
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը 20 օգոստոսին Լիբանանի մէջ Քանատայի դեսպան Սթեֆանի ՄքՔալըմէն ստացաւ պատասխան-նամակ մը, որուն մէջ ան հաստատեց. «Քանատան կը շարունակէ Հայաստանի յանձնառու գործընկերը մնալ և կը զօրակցի Հայաստանի ու Ազրպէյճանի միջև համապարփակ և բանակցուած խաղաղութեան համաձայնագիրի մը կնքման»:
Կենսոլորտի փոփոխութեան խնդիրի և ՔՈՓ խորհրդաժողովներու կարևորութեան անդրադառնալէ ետք, ան նշեց, թէ կենսոլորտի փոփոխութեան դէմ պայքարի քայլերը կը շարունակեն Քանատայի կառավարութեան համար կարևոր առաջնահերթութիւն մնալ` յիշեցնելով, որ ՔՈՓ29-ի գումարման վայրին շուրջ համաձայնութիւնը գոյացած է ՔՈՓ28-ի ընթացքին, և Հայաստանի Հանրապետութիւնը ևս անոր համաձայն գտնուած է…»
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.