Ռուսաստանը հայտարարել է, որ բացառիկ դաշնակցային հարաբերություններ ունի թե՛ Բաքվի, և թե՛ Երևանի հետ
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ռուսաական պետության ղեկավարի Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում մանրամասն քննարկել են Բաքվի և Երևանի հաշտեցման թեման։ Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք հանգամանորեն անդրադարձան այդ հարցին։
Այդ ուղու վրա մեր բոլոր ջանքերը համահունչ են ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ բացառիկ դաշնակցային հարաբերությունների ոգուն՝ հիմնված մեր ժողովուրդների միջև պատմական և մշակութային խոր կապերի և տարածաշրջանում հաստատուն անվտանգության համակարգ կառուցելու համատեղ ձգտման վրա:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հնարավոր աճին, մենք Երևանին և Բաքվին պարբերաբար կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը վատթարացնող ցանկացած գործողություններից։ Բոլոր վիճելի հարցերը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։
Խաղաղության պայմանագրի կնքումն ամենակարևոր պայմանն է Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման համար։
Մեր երկիրը բոլոր մակարդակներում հայտարարել է, որ շահագրգռված է՝ դա հնարավորինս շուտ տեղի ունենա։ Մենք դրա համար ամեն ինչ արել ենք։
Հայ և ադրբեջանցի գործընկերներին օժանդակությունը շարունակելու մտադրությունը հաստատել է անձամբ Ռուսաստանի նախագահը։ Բացի դրանից, նա նշել է, որ մտադիր է Ադրբեջան կատարած այցից հետո կապ հաստատել Հայաստանի վարչապետի հետ՝ երկխոսությունը կարգավորման թեմայի շուրջ շարունակելու միտումով։
Մենք առաջվա պես պատրաստ ենք ամենաբարձր մակարդակով օգնել կողմերին՝ եռակողմ համաձայնագրերի համալիրի բոլոր ուղղություններով։
Խաղաղության պայմանագրից բացի, համաձայնագրերի վերոնշյալ փաթեթն նաև սահմանազատման, սահմանագծման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացման հարցեր է ընդգրկում։
Ողջունում ենք այդ ուղղությամբ մեր հարևանների, մասնավորապես՝ Ղազախստանի գործադրած ջանքերը»,- հավելել է Զախարովան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 13:19
Республика Армения – это эпицентр нашей национальной государственности. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Арсен Бабаян.
-
2025-06-24 13:18
В мемориальном комплексе "Цицернакаберд" в Ереване установлена табличка с именем Рафаэля Лемкина — автора термина "геноцид" и одного из инициаторов принятия Конвенции о предупреждении геноцида. За табличкой размещена урна с землей, привезенной с его могилы в Нью-Йорке.
-
2025-06-24 13:14
Заместитель председателя Республиканской партии Армении (РПА) Армен Ашотян написал:
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.