Ալեքսեյ ՄԱՍԼՈՎ․ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՄՈՍԿՎԱՆ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԳԱԼՈՒ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐԱԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանն ու Ռուսաստանը վաղ թե ուշ գալու են հարաբերությունների նոր որակի. նրանք կարևոր են միմյանց համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանն այժմ որակապես նոր ինքնություն ձեռք բերելու շատ բարդ ճանապարհ է անցնում։ Հայաստանի` անկախ տնտեսություն կառուցելու փորձեր անելու հարցում մեծ է Ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը։ Այս ամենն իր ազդեցությունն է թողնում ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, ինչը բնական է։
«Մեզ անհրաժեշտ է անցնել փոխադարձ մեղադրանքներով և կշտամբանքներով լի առնվազն մեկուկես-երկու տարի։ Բայց պետք է լավ հասկանալ, որ Հայաստանն ու Ռուսաստանը շատ խորը կապեր ունեն, որոնց թվում ամենակարևորը տնտեսականն է։ Մենք կպահենք միմյանց», - կարծում է նա։
Մասլովը կարծում է, որ կողմերին անհրաժեշտ է երկխոսության այլ որակ։ Դա դժվար է, բայց պետք է համբերատար լինել և հանգիստ անցնել դրա միջով: Նա համոզված է, որ նման բարդ պայմաններում գոյատևելու միակ տարբերակն ինտեգրումն է։
Մեր զրուցակիցն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք ընտրություն չի կատարել և չի կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բաքվի հետ հարաբերությունները Մոսկվայի համար կարևոր են նավթային հոսքերի, Կասպից ծովի վերահսկողության համատեքստում։ Ռուսաստանը տեսնում և հասկանում է, որ Չինաստանն ակտիվորեն մտնում է այս տարածաշրջան։ Եվ Մոսկվայի համար կարևոր է ներկա գտնվել ադրբեջանա-թուրքական այդ տարածքում։ Բայց Մասլովը կարծում է, որ դա ոչ մի կերպ չի կարելի կապել Հայաստանի հետ։
Այս համատեքստում փորձագետն ուշադրություն է հրավիրել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարների վրա։ Իհարկե, դա ինչ-որ չափով ուժեղացնում է Բաքվի դիրքերը, բայց և չի նշանակում, որ Ադրբեջանի կարծիքը ճիշտ է ճանաչվելու բոլոր հարցերի վերաբերյալ։ ԲՐԻԿՍ-ի աշխատանքի սկզբունքներից մեկն այն է, որ նվազեցվեն կազմակերպության անդամ երկրների հակամարտություններն իրենց անմիջական հարևանների հետ: Չի բացառվում, որ ի դեմս ԲՐԻԿՍ-ի ի հայտ գա նոր հարթակ, որը թույլ կտա նվազեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա կոնֆլիկտայնությունը։
Ռուսաստանցի արևելագետը համոզված է, որ Մոսկվան և Երևանը կվերադառնան ավելի ակտիվ համագործակցության նաև այնպիսի առանցքային ոլորտում, ինչպիսին անվտանգությունն է:
Ներկայում ռուսական ռազմաբազան շարունակում է մնալ Հայաստանում, իսկ ՌԴ սահմանապահները կանգնած են Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։ Սակայն հետագայում կողմերը պետք է բարձրացնեն այդ փոխգործակցության մակարդակը, այնտեղ ներառեն նոր տարրեր, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, պարենային անվտանգությունը, փոխադրումների անվտանգությունը։
Փորձագետի կարծիքով՝ հին ձևաչափերին չի կարելի վերադառնալ, պետք է ավելի որակյալ հարթություն։
Հավելենք, որ ռուս փորձագետի հետ շփումը տեղի է ունեցել Ալթայի Հանրապետությունում անցկացված «Մանժերոկ» ֆորումի շրջանակներում։ Միջազգային միջոցառմանը մասնակցում էին մեդիա ոլորտի ներկայացուցիչներ՝ լրագրողներ, բլոգերներ, գրողներ, փորձագետներ և կարծիքի ձևավորման առաջնորդներ ԱՊՀ երկրներից և Եվրասիայից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.