«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇՐՋԱՆՑԵԼ Է ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը երեկ իր թիմով՝ կառավարության ներկայացուցիչներով, պատգամավորներով, այցելել էր Արարատի մարզ, շրջել տարբեր համայնքներում, սակայն տարօրինակ կերպով Տիգրանաշեն չի այցելել, որը վերջին ժամանակներում հանրային քննարկման օրակարգի առանցքում է՝ որպես Ադրբեջանին հանձնվելիք «անկլավ»։
Այս փաստը մտահոգություններ է առաջացրել նաև Փաշինյանի թիմում, քանի որ վարչապետը հասել է Սևակավան՝ Տիգրանաշենի քթի տակ, բայց խուսափել է այցելել գյուղ։ Ի դեպ, Փաշինյանի մարզային այցերի կարևոր բաղադրիչ են դարձել մարզային իշխանության և ուժային կառույցների պատասխանատուների` շարքով «չեստ» տալու արարողակարգն ու նման տեսանյութերի հրապարակումը:
Կառավարության մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն անձամբ է հրահանգել սկզբից մինչև վերջ հրապարակել այդ տեսարանը՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն ընդունում, որ համոզի հանրությանը, թե ինքն իրավիճակը կառավարում է և երկրում հարգանք է վայելում: Բանն այն է, որ մարզերում ուժային կառույցների ղեկավարությունը միշտ չէ, որ նիկոլականներ են կամ հավատավոր ՔՊ-ականներ, և Փաշինյանն այդ մասին քաջատեղյակ է ու այդ կադրերով փորձում է «կոտրել» բոլորին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.