«Հայֆիլմի» տարածքը հանրային գերակա շահ ճանաչվեց. այն կտրամադրվի Ակադեմիական քաղաքին
Ակադեմիական քաղաքի համար Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը ճանաչվեցին հանրային գերակա շահ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ «Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2024 թ. հունվարի 4–ի նիստում։
«Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17–րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Որոշման մեջ նաև նշվում է, որ հիմնական տեղամասում առկա են համայնքի սեփականություն հանդիսացող և ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասեր, այդ նպատակով պետք է ապահովվի սեփականատերերի արդարացի և համարժեք փոխհատուցումը։
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտել, որ սեփականության օտարման գործընթացը թե՛ գործիքակազմի և թե՛ փորձառության տեսանկյունից պետք է կազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.